Թրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին իր խաղաղարար ջանքերը գովաբանելու համար

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ իր խաղաղարար ջանքերը գովաբանելու համար, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Շնորհակալությո՛ւն, նախագահ Պուտին»,- գրել է Դոնալդ Թրամփը Truth Social-ում։

Նա այս գրառմանը կցել է Վլադիմիր Պուտինի՝ Դուշանբեում կայացած մամուլի ասուլիսի տեսանյութը։ ադրերում նաև Պուտինի խոսքերն են (անգլերեն) Թրամփի մասին։

«Նա շատ բան է անում տասնամյակներ տևող  բարդ ճգնաժամերը լուծելու համար»,- այսպես է Ռուսաստանի նախագահը պատասխանել Խաղաղության Նոբելյան մրցանակը Թրամփին չշնորհելու հարցին։

Նա չի ասել՝ արդյո՞ք ԱՄՆ նախագահն արժանի է մրցանակին, բայց նշել է, որ Նոբելյան կոմիտեն, որը նախկինում մրցանակներ էր շնորհում «ոչինչ չարած» մարդկանց, կորցրել է իր հեղինակությունը։

Թրամփը բազմիցս հասկացրել է, որ ցանկանում է ստանալ այս հեղինակավոր մրցանակը։

Պուտինին երախտագիտությունը Թրամփի միակ արձագանքն է Նոբելյան կոմիտեի որոշմանը։

Նոբելյան կոմիտի որոշմամբ՝ 2025 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Մարիա Կորինա Մաչադոյին՝ Վենեսուելայի ժողովրդի ժողովրդավարական իրավունքները պաշտպանելու անխոնջ աշխատանքի և բռնապետությունից ժողովրդավարության արդար և խաղաղ անցման հասնելու նրա պայքարի համար։

Ավելի վաղ էլ Սպիտակ տունն էր քննադատել է Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակը չշնորհելու որոշումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի