Առողջապահության համակարգի համար պատմական փուլում ենք. նախարարը՝ կլինիկական օրդինատորներին

Լուրեր

30.07.2026 | 11:12
Կարեն Խաչանովն անակնկալ պարտություն է կրել
30.07.2026 | 11:02
Ուկրաինայի զինված ուժերը չորրորդ F-16 կործանիչն են կորցրել
30.07.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 10:54
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Լեհաստանին
30.07.2026 | 10:45
Անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին. Գլխավոր դատախազություն
30.07.2026 | 10:34
ԱՄՆ-ը հայտնել է հարձակումների վերջին ալիքի ընթացքում Իրանի տասնյակ թիրախների հարվածելու մասին
30.07.2026 | 10:25
178 մլն դրամով «Վարչաֆեստ» է կազմակերպվելու
30.07.2026 | 10:13
Ուկրաինան հարվածել է Պենզայում և Ուդմուրտիայում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 10:00
Բաքվում աշխարհի չեմպիոն դարձած ըմբիշ Ջանես Նազարյանն ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում խոսել է իր հաղթանակից
30.07.2026 | 09:49
Եվրոն, դոլարը, ռուբլին արժևորվել են․ արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 30-ի դրությամբ
30.07.2026 | 09:37
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
Բոլորը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի նախաձեռնությամբ կայացավ հանդիպում կլինիկական օրդինատորների հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Առողջապահության համակարգի համար պատմական փուլում ենք, և շնորհավորում եմ ձեզ, որ դուք եք այն առաջին օրդինատորները, որոնք կունենան անհատական անցումային լիցենզիա՝ գործելու իրավական դաշտում, միջազգային չափորոշիչներին համահունչ լիցենզիայով»,- ողջունելով հանդիպմանը եկած ուսանողներին՝ նշել է առողջապահության նախարարը։

Անահիտ Ավանեսյանն ընդգծել է այս բարեփոխման գործընթացը օրդինատորների հետ հնարավորինս սահուն անցնելու անհրաժեշտությունը՝ կարևորելով խնդիրների ժամանակին վերհանումն ու նրանց դիտարկումները։ Հենց այս նպատակով էր հրավիրված հանդիպումը, որը հնարավորություն է տվել գործընկերների հետ միասին մի քանի ժամ մանրակրկիտ պատասխանել անհատական լիցենզիայի հետ կապված հարցերին ու լսել նրանց մտահոգությունները։

Նախարարն առանձնահատուկ նշել է, որ այս բարեփոխմամբ ոչ միայն նպատակ չկա կասեցնել որևէ օրդինատորի մասնագիտական գործունեությունը, այլև ճիշտ հակառակը՝ նրանց համար ստեղծվում է իրավական դաշտում գործելու մեծ հնարավորություն։

Մինչև դեկտեմբերի 31-ը անհատական անցումային լիցենզիայի համար տրվող քննության 3 փորձի (և նաև փորձնական) հնարավորություն ունեն օրդինատորները. այսօր առաջին քննությունն էր:

Այսպիսով՝ Հայաստանում տրված է միջազգային ստանդարտներին համապատասխան անցումային անհատական լիցենզիայի ներդրման մեկնարկը։