ԱՄՆ-ն պիտի ՀՀ-ում անվտանգային ներկայություն ունենա․ ՌԴ-ն կարող է փորձել բլից կրիգով վերցնել ճանապարհը, ռեգիոնը չի կարող կորցնել․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Ռուս-ադրբեջանական լարվածությունը և «մեղրամիսը» միշտ են անդրադառնում ՀՀ-ի հետ հարաբերության վրա։ Ալիևի  հետ հանդիպմանը Դուշանբեում Պուտինն ընդունեց, որ քաղաքացիական ինքնաթիռի աղետը տեղի է ունեցել նաև ռուսական հակաօդային պաշտպանության համակարգի մեղքով։ Նա կատարեց Ալիևի պահանջը՝ կրկնեց իր ներողությունը, խոստացավ պատժել մեղավորներին, տուժողներին փոխհատուցել։

Factor TV-ի հետ զրույցում «Միտք» վերլուծական-հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանն  այսպես է մեկնաբանում իրավիճակը՝ այս զարգացումները կապելով նաև ՀՀ ներքաղաքական իրադրության հետ․ «Պուտինը սխալն ընդունեց՝ Ալիևի օգտին, Արևմուտքի սպառնալիքից հետո՝ նույն նավում են տեղավորվում։ Կրեմլին ձեռնտու է Ադրբեջանի հարձակումը ՀՀ-ի վրա, ներքաղաքական լարումը, որ հոշոտեք իրար, միայն թե երկրի զարգացումից չխոսեք։ Բայց ՌԴ-ն չի կարող լքել այս ռեգիոնը։ ԱՄՆ-ն պիտի ՀՀ-ում անվտանգային ներկայություն ունենա։ ՌԴ-ն կարող է փորձել բլից կրիգով վերցնել ճանապարհը, ռեգիոնը չի կարող կորցնել»,- ասաց Լիլիթ Դալլաքյանը։

Քաղաքագետը խոսել է նաև ՀՀ ներքաղաքական իրավիճակի, «Թրամփի ուղու» գործարկման հնարավորությունների, խորհրդարանական ընտրություններում հնարավոր մրցակցության, պրոռուսական ուժերի շանսերի, Պուտինի և ՌԴ-ի՝ ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտելու հավանականության, ներքաղաքական այլ թեմաների մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան