Ինչ իրավիճակում է այժմ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանն արտասահմանցիների հերթական քարոզչական այցն է կազմակերպել Արցախի տարածքներ։ Բաքվում կազմակերպված անհետ կորած անձանց հարցերով միջազգային կոնֆերանսի մասնակիցներն իրենց այցը սկսել են հայաթափված Մարտակերտից։

Նշվում է, թե հոկտեմբերի 9-11-ն անցկացվող համաժողովի մասնակիցներն այցելել են այստեղ զանգվածային գերեզմանոց, որտեղ, իբր, հայտնաբերվել են 10-ից ավելի ենթադրյալ ադրբեջանցի զինծառայողների մնացորդներ։

Այնուհետև հյուրերն այցելել են հայաթափված Շուշի։ Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից հրապարակված լուսանկարներից պարզ է դառնում, որ համաժողովի մասնակիցներն այցելել են նաև Շուշիի Սուրբ Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցի։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում՝ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին, եկեղեցին երկու անգամ թիրախային հրթիռակոծության էր ենթարկվել ադրբեջանական ուժերի կողմից, այնուհետև ադրբեջանցիները հանել էին եկեղեցու գմբեթն ու հայտարարել անհասկանալի ռեստավրացիայի մասին։

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը նույնիսկ զեկույց էր հրապարակել Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հրթիռակոծության մասին՝ այն համարելով պատերազմական հանցագործություն։

Ի դեպ, վաղը համաժողովի մասնակիցները կայցելեն Ջրականի շրջան, ինչպես նաև Կովսականի գյուղեր:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի