ՀՀԿ-ն պետք է կարողանա ազատվել Սերժ Սարգսյանից և հասարակությանը ներկայանա որպես նրա զոհերից մեկը․ Հմայակ Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել,որ եղել է,հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:57
«Քաղբանտարկյալների ազատ արձակումը պետք է Բաքվի հետ գործընկերության պայման լինի»․ ԱՄՆ սենատորները դիմել են Թրամփի վարչակազմին
Բոլորը

Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովի կողմից չընտրվեց վարչապետ։ Նպատակը, ինչպես հայտնի է, գործող խորհրդարանը ցրելը և դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելն է։ Բայց մինչ այդ Ն․Փաշինյանին սպասվում է ևս մեկ փորձություն․ նա նորից պետք է առաջադրվի և նորից չընտրվի։ Եվ նա պետք է լինի վարչապետի միակ թեկնածուն, որի հետ միասին չպետք է այլ թեկնածու առաջադրվի։ Բայց ո՞րն է երաշխիքը, որ վարչապետի երկրորդ կամ երրորդ թեկնածու չի առաջադրվելու։ Միգուցե որոշ անհատ պատգամավորներ միանան և առաջադրեն մեկ այլ թեկնածուի, ու հենց նա էլ ընտրվի, և քաղաքական պայմանավորվածությունների ընթացքը կտրուկ շուռ գա։

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը նման զարգացումը հնարավոր չի համարում։ «Ես դա բացառում եմ։ Գործնականում պետք չէ գերագնահատել այդ մարդկանց, որոնք քայքայված են, մերժված են, և պետք է գոնե եզրափակիչ փուլում կարողանան արդարացնել իրենց։ Այն, ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 2-ին, ցույց տվեց, որ սաբոտաժի բոլոր փորձերը դատապարտված են ձախողման»,- ասում է քաղաքագետը՝ հավելելով. «Ն․Փաշինյանը շատ ճիշտ նախաձեռնությամբ հանդես եկավ ՝բացելու նախագահական դարպասները որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան այնտեղ զբոսնելու, քայլելու։ Եվ դրան ստիպված էր հետևել ԱԺ-ն։ Փաստորեն ժողովուրդն ինքը պարտադրեց բացել ԱԺ դարպասները՝ պաշտպանելով վարչապետի նախաձեռնությունը։ Եվ երբ դարպասները բաց են, ոչինչ չի խանգարում մարդկանց գալ ու ԱԺ ղեկավարությունից պահանջատեր լինել։ Նման դեպքում չեմ կարծում, որ պատգամավորները քյալագյոզություն կանեն»։

Այնուամենայնիվ, Հ․Հովհաննիսյանը գտնում է, որ օլիգարխիայի կողմից կարող է մարտահրավեր առաջանալ հեղափոխության ընթացքը ավարտին հասցնելու դեպքում, ինչպես դա եղել է հետխորհրդային որոշ երկրներում։ «Բոլոր հեղափոխությունները, սկսվելով որպես ժողովրդավարական, այնուամենայնիվ, չկարողացան լուծել իրենց առաջ դրված խնդիրը։ Վրաստանում վարդերի հեղափոխությունը Միխեիլ Սաակաշվիլու գլխավորությամբ ավարտվեց Թերմիդորով՝ օլիգարխիան Բիձինա Իվանիշվիլու գլխավորությամբ իշխանությունը ժողովրդից խլեց, Մոլդովայում հայտնի օլիգարխ Վլադիմիր Պլախատնյուկը՝ գնելով Մոլդովայի ժողովրդավարական կուսակցությունը, վերահսկում է ողջ քաղաքական դաշտը։ Մեզ այդպիսի վտանգ սպառնում էր 2015թ»,- հիշում է քաղաքագետը՝ ակնարկելով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին։

Եվ հարցին, թե հեղափոխությունը ավարտին հասցնելու գործընթացում Գ․Ծառուկյանի կողմից կարո՞ղ է վտանգ առաջանալ, Հ․Հովհաննիսյանը պատասխանեց․ «Հասկանալի է, որ Գ․ Ծառուկյանը նույն տնտեսական հնարավորության կամ նույն հարստության տեր է, ինչպես Պլախատնյուկը»։

Քաղաքագետը անդրադարձավ նաև նախկին իշխանությանը՝ Հանրապետական կուսակցությանը, և կարծիք հայտնեց, որ այդ ուժը պետք է կարողանա ազատվել իր նախագահ Սերժ Սարգսյանից և հասարակությանը ներկայանա որպես նրա զոհերից մեկը։

«Այդպես էլ կա, նա 2006թ․ օլիգարխիայի բանակը բերեց ՀՀԿ։ Դրանից հետո ՀՀԿ-ի եզակի դեմքերից մեկը, որը բիզնես չուներ և իսկապես քաղաքական գործիչ էր, Անդրանիկ Մարգարյանից հետո երկրորդ դեմքն էր, դուրս մղվեց կուսակցությունից։ Խոսքը Տիգրան Թորոսյանի մասին է։ Բայց այսօր օլիգարխիան էլ այդ կուսակցությունից դուրս է եկել»,- հիշեցրեց նա՝ հավելելով, որ ՀՀԿ-ն այսօր նոր առաջնորդի կարիք ունի։

Արմինե Ավետյան