ՀՀ նախագահի հրամանագրերով Սիրիայում ու ԱՄԷ-ում ՀՀ դեսպաններ են նշանակվել
Քաղաքականություն
25.10.2018 | 18:57ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արշակ Փոլադյանը հետ է կանչվել Սիրիայի Արաբական Հանրապետությունում և Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Մեկ այլ հրամանագրով Տիգրան Գևորգյանը նշանակվել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Դամասկոս):
ՀՀ նախագահի ՆՀ-464-Ա հրամանագրով էլ Մհեր Մկրտումյանը նշանակվել է Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աբու Դաբի):