ՍԴ-ն գրանցել է աղմկահարույց օրինագծի սահմանադրականության հարցով նախագահ Արմեն Սարգսյանի դիմումը

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

ՀՀ Սահմանադրական դատարանը (ՍԴ) գրանցել է ԱԺ Կանոնակարգ օրենքում կատարված փոփոխության սահմանադրականության հարցով նախագահ Արմեն Սարգսյանի դիմումը։

Աղմկահարույց օրինագիծը, հիշեցնենք, Ազգային ժողովն ընդունեց հոկտեմբերի 2-ին հրավիրած արտահերթ նիստում:

Factor.am-ի հետ զրույցում ՍԴ մամուլի խոսնակ Մարիաննա Հակոբյանը նշեց, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝ դիմումը գրանցվել և գտնվում է նախնական ուսումնասիրության փուլում։ Հանրապետության նախագահը Սահմանադրության 129-րդ հոդվածի 1-ին մասի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և

Սահմանադրական դատարանի մասին Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն դիմել է Սահմանադրական դատարան Ազգային ժողովի՝ 2018 թվականի հոկտեմբերի 2-ի արտահերթ նիստում ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված 50-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ:

«ՍԴ աշխատակարգի 27-րդ կետի 2-րդ մասի համաձայն՝ այս գործերով դիմումի նախնական ուսումնասիրությունը պետք է ավարտվի դիմումը մուտքագրելուց հետո 20-օրյա ժամկետում։ Սահմանադրական դատարանը որոշումն ընդունում է դիմումը մուտքագրելուց ոչ ուշ, քան երեք ամիu անց: Uահմանադրական դատարանի՝ պատճառաբանված աշխատակարգային որոշմամբ՝ գործի քննության ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան երեք ամuով»,- հավելեց Մարիաննա Հակոբյանը:

Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 23-ին հայտարարություն էր տարածել հոկտեմբերի 2-ին ընդունված ԱԺ Կանոնակարգ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի վերաբերյալ՝ արձանագրելով, որ փոփոխություններում, ինչպես նաև ԱԺ Կանոնակարգ օրենքում առերևույթ սահմանադրաիրավական խնդիրներ կան: Օրենքի սահմանադրականության հարցը որոշելու համար հանրապետության նախագահը ՍԴ էր դիմել: