Բարաք Օբամային և Հիլարի Քլինթոնին պայթուցիկով ծանրոց են ուղարկել. ԼՈՒՍԱՆԿԱՐ

Լուրեր

10.08.2026 | 13:40
Կանանց NBA-ում 3 միավորանոց նետումների ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 13:31
ՔՊ-ից ովքեր են կողմ քվեարկել Արամ Վարդևանյանի թեկնածությանը
10.08.2026 | 13:22
Բերման են ենթարկվել մի խումբ անձինք՝ իրենց մեքենաներով հանդերձ. նրանց մոտ հայտնաբերվել են զենքեր
10.08.2026 | 13:13
Ընտանեկան բռնության վերաբերյալ որոշումներն այլևս չեն վիճարկվի վարչական դատարանում․ նախագիծ 
10.08.2026 | 13:00
Էդգար Ղազարյանը` իր և թիմակիցների միջև լարվածության տեղեկությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:52
Նիժնեկամսկի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի
10.08.2026 | 12:43
Գալուզինը հերքել է Բաքվում Ուկրաինայի հարցով Գերմանիայի ներկայացուցիչների հետ բանակցությունները
10.08.2026 | 12:34
Չեմ մեկնաբանի Ադրբեջանի ներքին հարցերը. Սոնա Ղազարյանը` AZ TV-ի ձևակերպումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:30
Ոստիկանները ձերբակալել են մեկ տասնյակից ավելի անձանց․ մանրամասներ` Դաշտավան գյուղում կատարված խուլիգանությունից
10.08.2026 | 12:20
Ռուբեն Վարդանյանի կինը սպասում է ԱԳՆ-ի հետ կապին՝ Բաքու կանանց մարդասիրական այցը քննարկելու համար. հայտարարություն
10.08.2026 | 12:19
Մեսին վերջին հրաժեշտն է տվել հորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:10
ԱԺ-ում Արամ Վարդևանյանի ընտրության հարցով քվեարկություն է // Ջերմաստիճանը մինչև 5 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 12:04
11 տարի հետախուզման մեջ գտնվող՝ 10.9 մլն եվրո հափշտակության գործով մեղադրյալը հայտնաբերվել է. նախաքննությունն ավարտվել է
10.08.2026 | 12:00
Ովքեր կդառնան ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ. քննարկում խորհրդարանում․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 11:54
Նարեկ Կարապետյանը ՔՊ-ական պատգամավորի նվիրած 5-րդ դասարանի պատմության գրքից մի հատված կարդաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի և նրա տիկնոջ՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ Նյու Յորքի արվարձանում գտնվող առանձնատան մոտ պայթուցիկ սարք են հայտնաբերել: Այս մասին գրում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով The New York Times-ը:

Ոստիկանությունում հայտնել են, որ ռումբը հայտնաբերել է փոստը ստացող աշխատակիցը: Ծանրոցը նախատեսված է եղել Հիլարի Քլինթոնի համար:

Հայտնի է նաև, որ նման սարք է ուղարկվել Վաշինգտոն՝ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի անունով, սակայն երկրի Գաղտնի ծառայության ջանքերով այն հասցեատիրոջը չի հասել:

Նշենք, որ ԱՄՆ-ում տարբեր գործիչների, ընդհանուր առմամբ, 9 ծանրոց է ուղարկվել, այդ թվում՝ նախկին փոխնախագահ Ջո Բայդենին, ԿՀՎ նախկին ղեկավար Ջոն Բրենանին, դերասան Ռոբերտ դե Նիրոյին: Դրանցում հայտնաբերված ռումբերը գործող են եղել:

Lenta.ru-ի հաղորդմամբ՝ Նյու Յորքի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտի ղեկավար Ջոն Միլլերն ասել է, որ բոլորը պայթուցիկները, ամենայն հավանականությամբ, ուղարկվել են միևնույն անձի կողմից: Նրա ինքնությունն ու արարքի շարժառիթները դեռ հայտնի չեն: