Վահագն Խաչատուրյանն ընդունել է արվեստի քննադատ Ֆրանչեսկո Գալո Մացեոյին

Լուրեր

07.03.2026 | 19:18
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
07.03.2026 | 19:00
Արհեստական բանականությունն այսօր ստեղծում է մեգահիթեր, տարակուսած ենք՝ ինչ կլինի հետո. Գիսանե Պալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.03.2026 | 18:43
ԱՄԷ-ում մնացած 183 ՀՀ քաղաքացի է գրանցվել դեսպանության ցուցակում, 37-ը կտեղափոխվեն Օման. ԱԳՆ
07.03.2026 | 18:35
Մեր եղբայրներն ընկան, որ ՀՀ-ն ոտքի կանգնի ու դա եղավ․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.03.2026 | 18:10
Դատախազությունը, չնայած բոլոր սադրանքներին, միշտ լինելու է բարեկիրթ, հարգալից և պրոֆեսիոնալ. Աննա Վարդապետյան
07.03.2026 | 17:41
Մենք հարգում ենք հարևան երկրների ինքնիշխանությունը, բայց կշարունակենք հարձակվել իսրայելական և ամերիկյան թիրախների վրա. իրանցի զինվորականներ
07.03.2026 | 17:22
Կառավարությունը 250 հազար դրամ կփոխհատուցի Մերձավոր Արևելքում չեղարկված չվերթների պատճառով նոր տոմս գնած ՀՀ քաղաքացիներին
07.03.2026 | 16:50
ՀՀ 10 քաղաքացի գտնվում է Բաղդադի մերձակայքում, ում հետ ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է. ԱԳՆ
07.03.2026 | 16:45
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գրեթե ամբողջ շաբաթ
07.03.2026 | 16:17
Մարտի 8-ին կայանալիք Մասկատ-Երևան թռիչքի տոմսեր ունեցողները կարող են օգտվել անվճար տեղափոխման հնարավորությունից. դեսպանություն
07.03.2026 | 16:00
Իրանն այսօր շատ ծանր հարված կստանա․ Թրամփ
07.03.2026 | 15:58
«Կաթողիկոս չկա»․ ինչպես Փաշինյանը հունից դուրս եկավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.03.2026 | 15:55
Ալավերդի համայնքին կվերադարձվի Թումանյան փողոցում գտնվող՝ 77.8 քմ մակերեսով բնակարան
07.03.2026 | 15:35
NYMEX․ Ոսկու գինն աճել է 1.60%-ով և կազմել 5146.10 դոլար
07.03.2026 | 15:16
Խաղաղությունից հետո ջրի խնդրի վրա ենք կենտրոնանում․ Փաշինյանը՝ Պեմզաշենում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է իտալացի ճանաչված արվեստի քննադատ, արվեստի պատմաբան Ֆրանչեսկո Գալո Մացեոյին, ով Հայաստան էր այցելել քանդակագործ Վիգեն Ավետիսի ուղեկցությամբ՝ դասախոսություններով հանդես գալու նպատակով։

ԻՆչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, նախագահ Խաչատուրյանը ողջունել է Գալո Մացեոյի այցը Հայաստան՝ բարձր գնահատելով նրա գործունեությունն արվեստի պատմության և մշակութային ժառանգության ուսումնասիրության ոլորտում։

Նախագահը կարևորել է միջազգային փորձի և գիտելիքի փոխանակման հնարավորությունը՝ ընդգծելով, որ նման շփումները նպաստում են հայ երիտասարդության մասնագիտական աճին, աշխարհայացքի ընդլայնմանը և ստեղծարար մտածողության զարգացմանը։

Ֆրանչեսկո Գալո Մացեոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ Հայաստանի հանդեպ իր հետաքրքրությունն ու սերը ձևավորվել են դեռ տարիներ առաջ։ Նա նշել է, որ խորապես տպավորված է հայկական արվեստի յուրահատկությամբ, մշակութային ժառանգության հարստությամբ և մեր ժողովրդի պատմական դիմակայությամբ։

Խոսելով Հայաստանի ներկա օրերի մասին՝ իտալացի արվեստաբանն ընդգծել է, որ ոգևորված է մեր երկրի՝ խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերից և մաղթել խաղաղություն, զարգացում ու բարօրություն Հայաստանի ժողովրդին։

Զրույցի ընթացքում քննարկվել են կրթության, գիտելիքի փոխանցման ավանդույթների պահպանության և նորարարության կիրառման կարևորության վերաբերյալ հարցեր:

Երկուստեք ընդգծվել է, որ մշակույթը և կրթությունը մնում են զարգացման այլընտրանք չունեցող ուղիներից։