Թրամփը հայտարարել է, որ գրեթե որոշում կայացրել է Կիևին Tomahawk հրթիռների մատակարարման վերաբերյալ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ գրեթե որոշում կայացրել է Ուկրաինային Tomahawk  հրթիռներ մատակարարելու վերաբերյալ, բայց ցանկանում է իմանալ, թե Կիևն ինչ է անելու դրանց հետ, գրում է Current time-ը։

Լրագրողի հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ-ը նման հրթիռներ կմատակարարի Ուկրաինային, թե՞ կվաճառի դրանք ՆԱՏՕ-ին՝ Ուկրաինայում հետագա բաշխման համար, Թրամփը պատասխանել է, որ ինքը «որոշ իմաստով» որոշում է կայացրել։ Միաժամանակ, նա նշել է, որ նախ կցանկանար իմանալ, թե ինչ է «Ուկրաինան պատրաստվում անել դրանց հետ»։

«Ո՞ւր են նրանք դրանք ուղղելու։ Կարծում եմ՝ ինձ պետք է այդ հարցը տալ»,- ասել է  Թրամփը։

ԱՄՆ նախագահը կրկնել է, որ այս պատերազմը երբեք չպետք է սկսվեր՝ հավելելով, որ ինքը «չի ցանկանում տեսնել սրացում»։

Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հատուկ խնդրել է Tomahawk թևավոր հրթիռներ Թրամփի հետ հանդիպման ժամանակ: Եթե հրթիռները փոխանցվեն Կիևին, դրանք կկարողանան հասնել արևելքում գտնվող ՌԴ Տյումենին, իսկ հյուսիսում՝ Մուրմանսկին և Արխանգելսկին։

Սեպտեմբերի վերջին ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը հայտարարել էր, որ այդ հրթիռների վերաբերյալ որոշում դեռևս չի կայացվել: Հոկտեմբերի սկզբին լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի հետախուզական տվյալներ Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքներին հեռահար հրթիռային հարվածների համար։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ հայտարարել է, որ Tomahawk թևավոր հրթիռների փոխանցումը Կիևին «ոչինչ չի փոխի մարտադաշտում»: Նա պնդել է, որ Ռուսաստանի ՀՕՊ համակարգը հարմարվել է ATACMS հրթիռներին և սկսել է դրանք խոցել, սակայն հրթիռների մատակարարումը կսրի Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի