Կան անվտանգության հարցեր, որոնց  համար ՀՀ-ն է պատասխանատու, քանի որ Արցախի անվտանգության երաշխավորն է․ Թևան Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 16:26
«Լիդիան Արմենիան» երկու բնապահպան իրավապաշտպաններից 6-ական մլն դրամ է պահանջում․ միջազգային կառույցների ահազանգը
12.10.2026 | 16:19
Ադրբեջանում 37 մարդ է ձերբակալվել դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի հետ կապված
12.10.2026 | 16:10
ՆԱՏՕ-ի բարձրագույն հրամանատարը կզգուշացնի Ռուսաստանին դաշինքի՝ հակահարված հասցնելու կարողության վերաբերյալ
12.10.2026 | 16:02
Նարեկ Կարապետյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ն ու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը
12.10.2026 | 15:57
Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ
12.10.2026 | 15:51
Հավուց թառ վանական համալիրը կվերականգնվի բարերար Դավիթ Տոնոյանի միջոցներով․ հուշագիր է ստորագրվել
12.10.2026 | 15:49
Կառավարությունը նախատեսում է ստեղծել բռնագանձված ակտիվների կառավարման միասնական համակարգ
12.10.2026 | 15:44
Մինչև նախաքննական փուլը չավարտվի, չարժի սրա մեջ մտնել․ Սասուն Միքայելյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:36
Ադրբեջանի դպրոցներում զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվել․ հաղորդվում է սոցցանցերի խափանումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:35
Երևանի աղբահանության հիմնարկի նախկին պաշտոնյան մեղադրվում է 14,5 մլն դրամի վնաս պատճառելու մեջ
12.10.2026 | 15:28
Խորհրդային հետախույզի թոռը հաղթել է Ֆրանսիայում սոցիալ-դեմոկրատների նախնական ընտրություններում
12.10.2026 | 15:18
«Եթե ընդամենը 5000 ընտանիք է բնակարան ձեռք բերել, ո՞ւր է ծախսվել 250 մլն դոլարը»․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:13
«Էկոլոգիական աղետի մեկնարկ»․ քաղհասարակությունը դատապարտում է Ամուլսարի շահագործումը
12.10.2026 | 15:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կինն ու երեխաները՝ տուժողներ // Երբ կքննարկվի TRIPP-ն ԱԺ-ում․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 15:01
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված շուրջ 1600 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ
Բոլորը

«Մարդկային զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Թևան Պողոսյանի համոզմամբ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ կարևոր է հստակ հասկանալ՝ մենք կունենանք բուն ընտրությո՞ւն, թե՞ վստահության քվե։

«Այն քաղաքական միավորները, որոնք պատրաստվում են հայտ ներկայացնել և ստանալ վստահության քվե, պետք է ներկայացնեն իրենց տեսլականն ու նաև այն քայլերը, որոնք անհրաժեշտ են այդ տեսլականին հասնելու համար։ Իրենց նախընտրական ծրագրերում պետք է նշեն, թե ի՞նչ թիմով են իրականացնելու այդ տեսլականը։ Եթե այս ամենը մեզ ներկայացնեն, և մենք քննարկումը դնենք նախընտրական ծրագրերի վրա, ապա հանրությանը կտանք այլընտրանք, իսկ այլընտրանքի պարագայում հասարակությունը կատարում է ընտրություն, իսկ երբ այդ այլընտրանքը չկա, կա ընդամենը վստահության քվե»,- ասաց Թևան Պողոսյանը։

Վերջինս հիշեցրեց «Ծառուկյան» դաշինքի և Նիկոլ Փաշինյանի միջև ստորագրված հուշագիրը՝ ընդգծելով, որ այդ հուշագիրը պետք է հիմք դառնա նախընտրական կոռեկտ քարոզչություն անցկացնելու համար։

«Ապագա Ազգային ժողովն ընտրվելու է հաջորդ հինգ տարիների  համար։ Աստված տա ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն, և մենք էլ անընդհատ արտահերթ ընտրությունների գնալու հարց չունենանք»,- ասաց Թևան Պողոսյանը։

Անդրադառնալով տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, որոնք առնչվում են Հայաստանի հետ՝ Թևան Պողոսյանն ասաց, որ տարբեր երկրներ փորձում են իրենց ակտիվությունը ցուցաբերել մեր տարածաշրջանում։

«ԱՄՆ-ը խստացնում է իր քաղաքականությունն Իրանի հետ, որն առնչվում է նաև մեզ հետ։ Ռուսաստան-Թուրքիա զարգացման վեկտոր է ձևավորվել Միջին Արևելքում, որը մեզ ևս անդրադառնալու է։ Ռուսաստանն ակտիվացնում է իր շահերը իր հարևանների հետ, դա մենք պետք է կարողանանք օգտագործել։ ՀՀ-Եվրոպա համաձայնագիրը կսկսի կյանքի կոչվել ընտրություններից հետո, ուստի պետք է այստեղ էլ ցույց տանք, թե այդ բարեփոխումներն ինչպես ենք կատարելու»,- ասաց նա։

«Մարդկային զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահը խոսեց նաև արցախյան հիմնախնդրի մասին և շեշտեց, որ Հայաստանն ու Արցախը պետք է ներկայացնեն տարանջատում, թե որ հարցով ով պետք է խոսի։

«Կան անվտանգության հարցեր, որոնց  համար ՀՀ-ն պատասխանատու է, քանի որ Արցախի անվտանգության երաշխավորն է, հետևաբար Հայաստանը պետք է խոսի, կան հարցեր, որոնք բուն հիմնախնդրի հետ են կապված, որի մասին պետք է իսկապես Արցախը խոսի»,- ասաց Պողոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։