Բաքվի դատարանում Դավիթ Մանուկյանը նշել է, որ ԼՂ ղեկավարությունն ու բանակն իրավասու չեն եղել հրամաններ տալ Գյանջային հարվածած հրթիռների կամ դրանց օգտագործման վերաբերյալ

Լուրեր

30.07.2026 | 11:33
Ժաննա Անդրեասյանը հետևել է Ծիծեռնակաբերդի հիմնանորոգման ընթացքին․ կվերանորոգվի Հավերժության տաճարի ևս երեք մույթ
30.07.2026 | 11:29
Քանդում են Աբովյան փողոցի կրպակները. ՈւՂԻՂ
30.07.2026 | 11:25
Երևանում որոնվող14-ամյա Վահե Ապիկյանը գրություն է թողել՝ ցանկանում է ճգնավոր դառնալ
30.07.2026 | 11:20
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային. զոհեր կան
30.07.2026 | 11:12
Կարեն Խաչանովն անակնկալ պարտություն է կրել
30.07.2026 | 11:02
Ուկրաինայի զինված ուժերը չորրորդ F-16 կործանիչն են կորցրել
30.07.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 10:54
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Լեհաստանին
30.07.2026 | 10:45
Անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին. Գլխավոր դատախազություն
30.07.2026 | 10:34
ԱՄՆ-ը հայտնել է հարձակումների վերջին ալիքի ընթացքում Իրանի տասնյակ թիրախների հարվածելու մասին
30.07.2026 | 10:25
178 մլն դրամով «Վարչաֆեստ» է կազմակերպվելու
30.07.2026 | 10:13
Ուկրաինան հարվածել է Պենզայում և Ուդմուրտիայում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 10:00
Բաքվում աշխարհի չեմպիոն դարձած ըմբիշ Ջանես Նազարյանն ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում խոսել է իր հաղթանակից
30.07.2026 | 09:49
Եվրոն, դոլարը, ռուբլին արժևորվել են․ արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 30-ի դրությամբ
30.07.2026 | 09:37
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Արցախի ղեկավարների ու պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծու քրեական գործերով հերթական նիստն է տեղի ունեցել Բաքվի զինվորական դատարանում։ Նիստը նախագահել է դատավոր Զեյնալ Աղաևը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատավարությունը շարունակվել է քրեական գործի նյութերի ընթերցմամբ։

Նախ ներկայացվել են 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Գյանջա քաղաքի վրա հրթիռային հարձակմանը վերաբերող փաստաթղթերը։ Նշվում է, թե 2020 թվականի հոկտեմբերի 11-ին տեղի ունեցածի դեպքի վայրի  փաստաթղթերի և նախնական ստուգման զեկույցի հիման վրա պարզվել է, թե, իբր, «Հայաստանի զինված ուժերը բալիստիկ հրթիռային հարված են հասցրել Գյանջային»։ Հետաքննությունը պարզել է, որ պայթյունը տեղի է ունեցել 9K72 «Էլբրուս» մարտավարական հրթիռի պատճառով, որը արտադրվել է ԽՍՀՄ-ում 1978 թվականից հետո և ՆԱՏՕ-ի կողմից ստացել SS-1c Skud B անվանումը։

Ենթադրվում է, թե հրթիռը Գյանջայի վրա է ուղղվել Հայաստանի Վարդենիս քաղաքից, որի առավելագույն հեռահարությունը 275 կմ է: Նշվում է, թե քանի որ այս տեսակի հրթիռները դասակարգվում են որպես օպերատիվ-մարտավարական զենքի համակարգեր, որոնք նախկին ԽՍՀՄ և ԱՊՀ երկրների զինված ուժերի ռազմավարական զենքեր են, դրանց օգտագործման իրավունքը պատկանում է համապատասխան երկրի պետության ղեկավարին, ինչպես նաև պաշտպանության նախարարին՝ նրա համաձայնությամբ։

Դրանից հետո Արցախի ՊԲ-ի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը դիմել է դատարանին՝ նշելով, որ Արցախի ղեկավարությունն ու բանակն իրավասու չեն եղել հրամաններ տալ ցուցադրվող հրթիռային սարքերի կամ դրանց օգտագործման վերաբերյալ։ Դատավոր Աղաևը հայտարարել է, որ ներկայում ընթանում է փաստաթղթերի հնչեցման գործընթացը։ Դա պաշտպանության կողմին հնարավորություն կտա արտահայտել իր դիրքորոշումը հայտարարման ավարտից հետո։

Այնուհետև Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է դատական ​​նիստի ընթացքում ուսումնասիրված փաստաթղթերի պատճենները։ Դատավոր Աղաևը  հայտարարել է, թե փաստաթղթերի պատճենները կներկայացվեն։

Հրապարակվել են նաև 44-օրյա պատերազմի ժամանակ, իբր, Գյոյգյոլի, Թովուզի, Դաշքեսանի, Սամուխի, Սիյազանի, Քյուրդամիրի և Գաբալայի շրջանների, ինչպես նաև Մինգեչաուր քաղաքի և Գյոյգյոլի ազգային պարկի հրթիռային հարվածների վերաբերյալ փաստաթղթերը։

Հրապարակված փաստաթղթերից մեկն էլ կապված է եղել Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Բարդա քաղաքին, իբր, «Հայաստանի ուժերի հրթիռային հարվածներին»։ Ուսումնասիրված փաստաթղթերում նշվում է, որ պատերազմի ժամանակ Բարդայի վրա տարբեր ժամանակներում կատարված հրթիռային հարվածների հետևանքով զոհվել է 29 մարդ, վիրավորվել՝ 112-ը։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի