ՌԴ-ն հարձակվել է Ուկրաինայի վրա 50 հրթիռով և 500 դրոնով․ Զելենսկի

Լուրեր

09.06.2026 | 12:43
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ գործարքը կարող է կնքվել «երկու կամ երեք օրից»
09.06.2026 | 12:34
Ինչու Արփինե Սարգսյանը չի ներկայացել ԱԺ` բյուջեի կատարողականը ներկայացնելու
09.06.2026 | 12:25
Դոնալդ Թրամփը քնել է NBA-ի եզրափակիչի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:17
ՆԳ նախարարի տեղակալը` ընտրությունների օրը տեղի ունեցած միջադեպերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:10
Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը՝ օգոստոսի 2-ին // ԵՄ-ն՝ ՀՀ-ի դեմ Մոսկվայի հիբրիդային հարձակումների մասին․ ԼՈՒՐԵՐ
09.06.2026 | 12:07
Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան պարարտանյութ և անտրացիտ կուղարկվի
09.06.2026 | 12:02
Սպասվում են հորդառատ անձրևներ
09.06.2026 | 11:58
Քննարկվում են վերահաշվարկի դիմումները․ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 11:55
Քվեարկության օրը հիմնականում անցել է խաղաղ, բայց արձանագրվել են ուղղորդման և գաղտնիության խախտման դեպքեր․ «Ականատես»
09.06.2026 | 11:51
ԱՄՆ բանակի ուղղաթիռ է կործանվել Հորմուզի նեղուցի մոտ
09.06.2026 | 11:42
Սկալոնին հաստատել է, որ Մեսին կմասնակցի Արգենտինայի հավաքականի հաջորդ խաղին
09.06.2026 | 11:33
Ռուսաստանի ազդեցությունը նվազում է Ադրբեջանում, Հայաստանում և Մոլդովայում․ Զելենսկի
09.06.2026 | 11:25
ՆԳ նախարարի տեղակալի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
09.06.2026 | 11:24
Թրամփը զգուշացրել է Նեթանյահուին, որ շուտով նա կարող է «միայնակ մնալ Իրանի դեմ»
09.06.2026 | 11:15
Վերահաշվարկի դիմումների վերաբերյալ ԸԸՀ նիստերը կմեկնարկեն այսօր՝ հունիսի 9-ին
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ հոկտեմբերի 5-ի գիշերը Ռուսաստանը զանգվածային հարձակման է ենթարկել Ուկրաինայի մի շարք շրջաններ, այդ թվում՝ արևմտյան մարզեր։ Զելենսկին հայտնել է, որ ռուսները կիրառել են մոտ 500 հարվածային անօդաչու թռչող սարք (դրոն) և ավելի քան 50 հրթիռ, այդ թվում՝ «Կինժալ» տիպի։

Զելենսկու տեղեկացմամբ, հարվածների թիրախում են եղել Ուկրաինայի ինը մարզեր՝ Լվովի, Իվանո-Ֆրանկովսկի, Զապորոժիեի, Չեռնիգովի, Սումիի, Խարկովի, Խերսոնի, Օդեսայի և Կիրովոգրադի։ Հարձակման հետևանքով զոհվել է հինգ քաղաքացի, վիրավորվել՝ շուրջ տասը։

«Ռուսները կրկին հարվածել են մեր ենթակառուցվածքներին՝ ամենին, ինչը կապ ունի մարդկանց բնականոն կյանքի հետ։ Անհրաժեշտ է ավելի հզոր պաշտպանություն, հատկապես՝ հակաօդային պաշտպանության ոլորտում։ Միակողմանի հրադադարի հաստատումը օդում հնարավոր է, և դա կարող է ճանապարհ բացել իսկական դիվանագիտության համար»,-գրել է Զելենսկին սոցցանցերում։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԳՇԾ) տվյալներով՝ Լվովի մարզում ռուսական հարվածների հետևանքով զոհվել է չորս քաղաքացի, վիրավորվել՝ ևս չորսը։

«Ռուսները ավելի քան հինգ ժամ շարունակ ահաբեկել են մարզը համակցված հարվածներով։ Վնասվել են մի շարք օբյեկտներ, այդ թվում՝ բնակելի տներ։ Տուժած վայրերում աշխատում են փրկարարներ, բժիշկներ, ոստիկաններ, ինչպես նաև հոգեբաններ»,-հայտնել է ծառայությունը։

Լվովի ռազմական վարչակազմի ղեկավար Մաքսիմ Կոզիցկին գրել է, որ Լապաևկա գյուղում հարված է հասցվել բնակելի թաղամասին, ինչի հետևանքով մի տուն ամբողջությամբ ավերվել է, վնասվել՝ ևս ութը։ Վիրավորների ընդհանուր թիվը մարզում հասել է վեցի։

Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովին հայտնել է, որ ռուսական հարձակման պատճառով քաղաքի մի մասը մնացել է առանց հոսանքի։

«Հակառակորդի զանգվածային հարձակման պատճառով Լվովում հասարակական տրանսպորտը ժամանակավորապես չի գործում։ Խնդրում եմ բնակիչներին մնալ ապահով վայրերում, այժմ փողոց դուրս գալը վտանգավոր է»,- հայտարարել է նա հոկտեմբերի 5-ի առավոտյան։ Ավելի ուշ Սադովին հայտնել է, որ քաղաքային տրանսպորտը վերագործարկվել է։

Նա նաև տեղեկացրել է, որ ռուսները հարվածել են Sparrow արդյունաբերական պարկին, ինչի հետևանքով այնտեղ հրդեհ է բռնկվել։ Շեշտվել է, որ այդ տարածքում ոչ մի ռազմական օբյեկտ չի եղել։

Ուկրաինական Insider UA Telegram-ալիքի տվյալներով՝ արդյունաբերական պարկում այրվել են պահեստներ, որտեղ պահվել են նաև լեհական LPP ընկերության հագուստներ և ծխախոտային արտադրանք։

Հարվածի ընթացքում Լվովի մարզի հարևանությամբ տեղակայված Լեհաստանը օդ բարձրացրել է կործանիչներ։