Թանկացում՝ QR կոդերի պահանջի ֆոնին․ ինչու է աճել կաթնամթերքի գինը

Լուրեր

04.06.2026 | 12:48
Օվերչուկը հայատարարել է, թե Հայաստանի հետ կապված որոշումները «կախված կլինեն ընտրությունների արդյունքներից»
04.06.2026 | 12:41
Մայիսին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են եկել Հայաստան
04.06.2026 | 12:34
Տիմուր Գուրցկայա․ «Ինչպես երևում է, «Կրասնոդարն» ընդունել է «Ալ Ահլիի» առաջարկը Սպերցյանի վերաբերյալ»
04.06.2026 | 12:27
Արևմուտքին անհրաժեշտ են Հայաստանի հազվագյուտ հանքային ռեսուրսները․ Զախարովան՝ ՀՀ Ռուբիոյի այցի մասին
04.06.2026 | 12:19
RAF․ Արման Ծառուկյանը կմենամարտի Թբիլիսիում
04.06.2026 | 12:10
TRIPP-ի համաձայնագիրը ստորագրվեց // Կառավարությունը կաջակցի Եվրոպա և Կանադա արտահանմանը․ ԼՈՒՐԵՐ
04.06.2026 | 12:09
Արծվիկ Մինասյանի և Հովհաննես Խուդոյանի ասուլիսն ընտրախախտումների վերաբերյալ. ՈՒՂԻՂ
04.06.2026 | 12:08
«Լուսավոր Հայաստանը» քարոզարշավը շարունակում է կառավարության շենքի դիմաց. ՈՒՂԻՂ
04.06.2026 | 12:02
Օվերչուկը հայկական ապրանքների նկատմամբ միջոցառումները նորմալ է որակել
04.06.2026 | 11:54
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն Իրանի հետ պատերազմի դադարեցման խորհրդանշական բանաձև է ընդունել
04.06.2026 | 11:47
Կառավարությունը հաստատեց փոխհատուցման նախագիծը. 4250 տոննա բանջարեղեն և ելակ, 10 մլն ծաղիկ հունիսին կարտահանվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 11:40
Էդուարդ Սպերցյանը փոխել է խաղային համարը Հայաստանի հավաքականում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
04.06.2026 | 11:30
ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվեց․ Արարատ Միրզոյան
04.06.2026 | 11:18
«Ռոլան Գարոսում» հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը
04.06.2026 | 11:09
Հրապարակվեց ԵՄ, Մեծ Բրիտանիա և Կանադա արտահանվող ապրանքների համար տրվող աջակցության նախագիծը
Բոլորը

Վերջին օրերին կաթնամթերքի շուկայում թանկացումներ են գրանցվել։ Factor TV-ի թղթակիցը շրջել է մի քանի իրացման ցանցերում և արձանագրել, որ, օրինակ, «Մարիաննա» կաթնաշոռը 560 դրամից դարձել է 600 դրամ, թթվասերը՝ 660-ից 700, «Աշտարակ կաթ»-ի 160 դրամ արժեքով պանրիկի գինը հասել է 190-ի, ցանկը կարելի այսպես շարունակել։ Գնումներ կատարող մի քանի քաղաքացիներ Factor TV-ի հետ զրույցում ևս փաստեցին, որ վերջին շրջանում կաթնամթերքի թանկացումներ են զգացել։

Կաթնամթերք արտադրողների միության նախագահ Խաչատուր Պողոսյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ կաթնամթերք արտադրող մի քանի ընկերություններ իրենց ապրանքների գինը 5-7 տոկոսով բարձրացրել են։

Նրա խոսքով՝ պատճառը կաթնամթերքի փաթեթավորման վրա հսկիչ QR կոդերի պարտադիր պահանջն է, որն ուժի մեջ է մտնելու 2026-ի հունվարի 1-ից։ Պողոսյանի խոսքով՝ գործարարները դեմ են նոր կարգավորմանը, քանի որ այն լրացուցիչ ծախսեր է պահանջում տնտեսվարողներից։

«Մեկ QR կոդի ձեռքբերումը տնտեսվարողի վրա մոտ 8 դրամ է նստում․ մեկ միավոր QR կոդի ստացումն արժե 4,6 դրամ, իսկ տպագրության ծախսերը կազմում են 3,5 դրամ։ Ստացվում է, որ մոտ 10 տոկոսի գների բարձրացում պետք է անեն տնտեսվարողները, որ կարողանան այդ ծախսերի տակից դուրս գալ։ Արտադրողները պետք է սարքավորումներ գնեն, լրացուցիչ աշխատող պահեն, որ ծախսեր է ենթադրում»,- մանրամասնեց նա։

Միության նախագահի փոխանցմամբ՝ այն ապրանքները, որոնք արդեն շուկա են հանվել QR կոդերով, գները բարձրացրել են։

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալերը ևս վկայում են, որ կաթնամթերքը թանկացել է։ Ըստ ԱՎԿ-ի՝ 2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ մածունի գինն աճել է 0.5%-ով, կաթնաշոռինը՝ 0.7%- ով, թարմ կաթինը՝ 1.5%-ով, պանրինը՝ 2.1%-ով, իսկ 2025թ. օգոստոսի համեմատ՝ համապատասխանաբար 0.2%, 0.6%, 0.3%, և 0.6%-ով:

Դեռ փետրվարի 6-ի կառավարության նիստում ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը պարզաբանել էր, որ կպչուն դրոշմապիտակները թույլ են տալիս նույնականացնել միայն տվյալ արտադրողի կամ խանութի ապրանքի ընդհանուր ծավալը, բայց ոչ յուրաքանչյուր կոնկրետ ապրանքի շրջանառությունը: Մինչդեռ, ըստ ՊԵԿ նախագահի, նոր կարգավորումով QR կոդերով պիտակները լուծում են այս խնդիրը, հատկապես՝ ապօրինի առևտրի դեմ պայքարի հարցում։

Ըստ այդմ՝ ԵՏՄ կարգավորումներով պայմանավորված փոփոխությունը պետք է ապահովի յուրաքանչյուր ապրանքի հետագիծը, այս նոր ծածկագրերը եզակի են ու չեն կրկնվում: Պետությունը սրանով կարող է ստուգել, թե այս կամ ապրանքը ով է արտադրել, որտեղից է ներկրվել և այլն: Տեղեկությունները պետք է հասանելի լինեն նաև սպառողներին: Առևտուր անող քաղաքացիները համապատասխան հավելվածով կարող են ստուգել դրանք։

Թղթային դրոշմապիտակներից QR կոդերի անցնելու ծրագիրը մեր երկրում փուլային տարբերակով է ներդրվել։ Առաջին փուլով դեռ նախորդ տարվանից արդեն ծխախոտը, ալկոհոլային խմիչքները, ջուրը վաճառվում են QR կոդեր ունեցող պիտակներով։ Տարեսկզբին հաստատվեց, որ 74 անուն ապրանքներ ևս կանցնեն QR կոդով պիտակների կիրառությանը, որոնց թվում է նաև կաթնամթերքը։

QR կոդով պիտակներ պատրաստելու համար ԵՏՄ յուրաքանչյուր երկիր ընտրել է իր օպերատորին։ Հայաստանի դեպքում դա «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Հայաստան» ընկերությունն է։

Ավելի վաղ Factor.am-ը հետաքննությունն էր իրականացրել և պարզել, որ 44-օրյա պատերազմի 4-րդ օրը, երբ իշխանությունը պետք է 24-ժամյա ռեժիմով զբաղված լիներ անվտանգային հարցերով, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է մի որոշում, որով երկրում նոր մենաշնորհ է ստեղծել։ Խոսքը հենց ապրանքների դրոշմավորման մասին էր։

Հետաքննությամբ պարզել էինք, որ 2024 թվականին տնտեսվարողներին տրամադրվել է 1 մլրդ 357 մլն հատ դրոշմապիտակ։ Դրանց համար պետությունը վճարել է 5 մլրդ 130 մլն դրամ։ Քանի որ 2025-ից ավելի շատ ապրանքներ պետք է դրոշմավորվեն, նշանակում է՝ ավելի շատ QR կոդեր են անհրաժեշտ լինելու։

Հետևաբար՝ բազմապատկվելու է նաև շրջանառվող միլիարդների չափը։ Խնդիրն այն է, որ մինչ այս դրոշմապիտակների համար վճարում էր պետությունը, իսկ այսուհետ QR կոդերի համար վճարելու են գործարարները։

Ստացվում է՝ որպեսզի պետությունը վերահսկի գործարարներին, դրա համար պետք է վճարեն նույն գործարարները։

Մանյա Պողոսյան