Կոռուպցիան սպառնալիք է ցանկացած պետության անվտանգության համար․ Աննա Վարդապետյանը՝ ՌԴ դատախազի տեղակալին

Լուրեր

20.08.2026 | 11:31
Կոնջորյանն` ընդդիմադիրներին հանձնաժողովի նախագահ ընտրելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 11:24
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Նիժնեկամսկի նավթավերամշակման գործարանի և Կուբանի նավթային տերմինալի վրա
20.08.2026 | 11:08
«Բարսելոնան» նվաճել է Գամպերի գավաթը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
20.08.2026 | 10:49
Ռումինիայում ԱԹՍ է ընկել Ուկրաինայի վրա ռուսական հարձակման ժամանակ
20.08.2026 | 10:33
5 հայ մարմնամարզիկներ ԵԱ-ի եզրափակիչում են
20.08.2026 | 10:28
Թրամփը հայտարարել է Իրանի դեմ լայնածավալ տնտեսական պատերազմի մասին
20.08.2026 | 10:17
COP17-ի կազմակերպչական կոմիտեն քննարկել է գագաթնաժողովի և ենթակառուցվածքների նախապատրաստումը
20.08.2026 | 10:15
Մեսին ԱԱ-2026-ից հետո առաջին գոլն է խփել MLS-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 10:05
Կիևին ռուսական զանգվածային հարվածի հետևանքով 12 զոհ և 33 վիրավոր կա
20.08.2026 | 10:00
ԱԺ-ում փակ գաղտնի քվեարկությամբ ընտրում են հանձնաժողովների նախագահներին. ՈՒՂԻՂ
20.08.2026 | 09:55
Բացառել եկեղեցին «հիբրիդային պայքարի հենակետ» դարձնելու փորձերը, ընտրել նոր կաթողիկոս. ՀՀ կառավարության ծրագիրը
20.08.2026 | 09:50
Ճամբարակի ճանապարհին «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել զինծառայողների․ մեկը մահացել է
20.08.2026 | 09:40
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
20.08.2026 | 09:29
Շանհայի կազմակերպությանն անդամակցության քայլեր, ԵՄ-ի հետ ինտեգրման խորացում. ինչ է խոստանում Փաշինյանի կառավարությունն առաջիկա 5 տարում
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալ Պյոտր Գորոդովի գլխավորած պատվիրակությանը:

Հայտնի է , որ պատվիրակությունը Հայաստան էր ժամանել մասնակցելու Երևանում կայացած՝ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի հոբելյանական՝ 10-րդ նիստին:

Աննա Վարդապետյանը ողջունել է Ռուսաստանի Դաշնության գործընկերոջը ՀՀ գլխավոր դատախազությունում և կարևորել երկու երկրների իրավապահ կառույցների միջև համագործակցության մակարդակը:

«Վստահ եմ, որ այսօր ընդունված որոշումները կնպաստեն Խորհրդի շրջանակներում համատեղ աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։ Խորհուրդը ստեղծելիս՝ ԱՊՀ անդամ պետությունները ճանաչել են, որ կոռուպցիան սպառնալիք է ցանկացած պետության անվտանգության համար, մեծ նշանակություն են տվել կոռուպցիայի դեմ պայքարում համագործակցության զարգացմանն ու ձգտել են համակարգել այն՝ գիտակցելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը պահանջում է համատեղ և արդյունավետ մեխանիզմներ ու ջանքեր։ Հետևաբար, ՀՀ գլխավոր դատախազության կողմից Խորհրդի նախագահությունը ստանձնելը արդյունավետ համագործակցության ևս մեկ հնարավորություն է»,- նշել է Աննա Վարդապետյանը:

Նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալ Պյոտր Գորոդովը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին հյուրընկալության և Խորհրդի հոբելյանական նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար, շնորհավորել է Աննա Վարդապետյանին՝ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: