«Ներկը առանք, փորձեցինք գծանշում անել, ոստիկանները չթողեցին»․ Շերամի փողոցի բնակիչներն ահազանգում են՝ լուսացույց ու անցում չունեն

Լուրեր

19.08.2026 | 23:15
Նոր տոն․ հունիսի 23-ը նշվելու է որպես Հանրային ծառայողի օր
19.08.2026 | 23:01
Սանդրո Պերկովիչը հեռացավ «Նոայից»
19.08.2026 | 22:50
Մատենադարանում բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան
19.08.2026 | 22:34
Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 մլն եվրոյի ծրագիրը ղեկավարած Նատալյա Լափաուրին
19.08.2026 | 22:13
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
19.08.2026 | 21:59
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.08.2026 | 21:41
Երևանի մի շարք մանկապարտեզներում մեկնարկել է հուզական ինտելեկտի զարգացման փորձնական ծրագիրը. Ավինյան
19.08.2026 | 21:27
Ռուսներին ներգրավում են ՊՆ-ի հետ պայմանագրերում՝ Wildberries-ի և Ozon-ի պահեստներում թափուր աշխատատեղերի անվան տակ․ «Вёрстка»
19.08.2026 | 21:11
Օգոստոսի 24-ից Թումանյան փողոցի մի հատվածում կկարգելվի տրանսպորտային միջոցների կանգառն ու հետադարձը
19.08.2026 | 20:54
Վարորդական չեք ստանա, եթե ավտոդպրոց չգնաք․ ՆԳՆ-ն մտադիր է նոր կանոններ սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:38
ԵԱ-ի կազմակերպիչներն անակնկալ են մատուցել մարմնամարզիկ Վահագն Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:24
Վրաստանի ՆԳՆ-ն հերքել է Լարսով 20 հազար ՌԴ քաղաքացու՝ երկիր մուտք գործելու մասին տեղեկությունը
19.08.2026 | 20:09
«Նոայի» զարգացման տնօրենը դատի է տվել ՀՖՖ-ին
19.08.2026 | 19:43
Արաղչին հայտարարել է, որ Իրանի պատերազմն ապացուցեց՝ արտաքին ուժերն ու բազաները չեն կարող անվտանգություն ապահովել
19.08.2026 | 19:28
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Բոլորը

Երևանի Գուսան Շերամի թաղամասի բնակիչները մի քանի օր առաջ գիշերով փորձել են ներկել իրենց փողոցի հետիոտնային անցման համար նախատեսված հատվածը, սակայն ոստիկաններն արգելել են և նախաձեռնողներին ոստիկանական բաժին տարել։ Բնակիչները Factor.am-ին ահազանգեցին, որ նման քայլի պատճառն այն է, ոչ փողոցի ասֆալտապատումից հետո գծանշումը չի արվել։

«Մենք մեր միջոցներով ներկը առանք, փորձեցինք գծանշում անել ոստիկանները չթողեցին։ Մեքենաները շատ արագ իջնում են, ուզում էինք արհեստական խոչընդոտներ ստեղծել, որ մեր երեաները անվտանգ անցնեն, բայց էլի եկան քանդեցին, ասեցին՝ դուք իրավունք չունեք անեք»,- ասում է թաղամասի բնակիչ Գառնիկ Ալեքսանյանը։

Ըստ նրա՝ մեկ տարուց ավելի է նույն վիճակն է, դրա հետ մեկտեղ լուսացույցը երկու անգամ ավտովթարի հետևանքով կոտրվել է։

«Օգոստոսի վերջերին վթարից կոտրվեց, սեպտեմբերին սկսվեցին դասերը, դիմում էինք ներկայացրել քաղաքապետարան, որ արձագանքեն խնդրին, բայց ամեն օր զանգում ենք, լուծում չկա»,- ասաց բնակիչը։

Վթարի հետևանքով վնասված լուսացույցները հեշտ չէ վերականգնելը՝ նշում է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի տեղակալ Հայկ Էվոյան։ Նրա խոսքով՝ գործընթացը երկարում է, քանի որ լուսացույցը հիմնովին վնասվել է և հնարավոր չէ լուսացույցի հիմքը օգտագործել ու նոր լուսացույց տեղադրել։

«Նույն տեղում անցած տարի ևս խնդիր ենք ունեցել, զբաղվում ենք, հարցին տեղյակ ենք։ Այս երկու օրը հիմքի հարցը կլուծենք, տասը օր հետո, երբ հիմքի բետոնը չորանա, կտեղադրվի սյունը՝ լուսացույցով»,- ասաց Էվոյանը։

Համայնքային պաշտոնյան հավաստիացրեց, որ հետիոտնային անցումն արդեն իսկ գծված է, իսկ գծանշումները տարվա մեջ մեկ-երկու անգամ թարմացվում են։ Սակայն բնակիչները պնդում են՝ ճանապարհի ասֆալտապատումից հետո այդտեղ գծանշում չի արվել։ Նրանց խոսքով՝ դպրոցը, մանկապարտեզը և խանութները փողոցի մյուս կողմում են, իսկ ճանապարհն անցնելը միշտ դժվարություն է եղել։

«Երբ լուսացույցը աշխատում էր, մեքենաները կրկին չէին կանգնում, պետք է տարիքով մարդ լինի, որ փորձի երեխային անցկացնի, որ չընկնի մեքենայի տակ։ Բնականաբար, մեքենաները չեն զիջում, արհեստական թմբիկներ ենք ստեղծում, որ գան, արգելակեն, չընկնենք մեքենայի տակ։ Մեր խնդրանքն այն է, որ նորմալ անցում ունենանք»,- ասում է Շերամի փողոցի բնակիչը։

Անի Թամրազյան