Բելգիայում ռազմաբազայի վերևում 15 ԱԹՍ է նկատվել

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

15 անօդաչու թռչող սարք է նկատվել Բելգիայի Լիեժ նահանգի Էլսենբորն քաղաքում գտնվող ռազմաբազայի վերևում։ Բելգիայի պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենի գրասենյակը հաստատել է տեղեկությունը, գրում է VRT News-ը։

Մասնավորապես, հաղորդվում է, որ ուրբաթ ժամը 1:45-ի սահմաններում 15 անօդաչու թռչող սարք է նկատվել Էլսենեբորն ռազմական բազայի վերևում թռչելիս, որը գտնվում է Գերմանիայի սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Բազան զբաղեցնում է 28 կմ² տարածք: Այն բանակային վարժական ճամբար է, որն ունի անվտանգ տարածք, որտեղ անցկացվում են կրակային վարժանքներ:

VRT News-ի ռազմական խմբագիր Յենս Ֆրանսենը նշել է, որ «պատահական կերպով բազայում փորձարկվել է անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման համակարգ, որը կարողացել է հայտնաբերել անօդաչու սարքերը»։ Ենթադրվում է, որ անօդաչու սարքերը Բելգիայից թռել են դեպի Գերմանիա։ Գերմանական Դյուրեն փոքրիկ քաղաքի ոստիկանությունը նույնպես տեսել է դրանք։

Անօդաչու սարքերի ծագումը և դրանց շահագործողը դեռևս անհայտ են։ Զինվորականները հետաքննում են միջադեպը։

Վերջին շաբաթների ընթացքում մի շարք եվրոպական երկրներ հայտնել են իրենց օդային տարածքում անհայտ անօդաչու թռչող սարքերի մասին: Մասնավորապես, Նորվեգիայի և Դանիայի օդանավակայանները բազմիցս դադարեցրել են իրենց գործունեությունը անօդաչու թռչող սարքերի մասին հաղորդագրությունների պատճառով: Der Spiegel-ը հայտնել էր, որ սեպտեմբերի վերջին անհայտ անօդաչու թռչող սարքեր են նկատվել Գերմանիայի հյուսիսային Շլեզվիգ-Հոլշտեյն նահանգում: Դրանք, ենթադրաբար, դիտարկել են կարևորագույն ենթակառուցվածքները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մյունխենի օդանավակայանում չվերթներ են չեղարկվել ԱԹՍ-ի պատճառով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի