Իսրայելի ռազմածովային ուժերը կալանել են Գազա հումանիտար օգնություն տեղափոխող նավատորմի վերջին նավը

Լուրեր

03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
Բոլորը

«Գլոբալ Սումուդ» (Global Sumud) նավատորմի ակտիվիստները, որոնք փորձում էին մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, ուրբաթ հայտարարել են, որ Իսրայելի ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրենց վերջին նավակը շրջափակված ափամերձ տարածք հասնելուց կարճ ժամանակ առաջ, գրում է DPA գործակալությունը։

«Գլոբալ Սումուդ» նավատորմի վերջին նավը՝ «Մարինետը», կանգնեցվել է տեղական ժամանակով 10:29-ին՝ Գազայից մոտավորապես 42.5 ծովային մղոն հեռավորության վրա՝ ըստ նավատորմի կազմակերպիչների հայտարարության։

Պաղեստինամետ կազմակերպության կողմից հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է իսրայելական նավը մոտենում ակտիվիստների նավին, իսկ երբ զինվորները նստում են նավ կադրերն ընդհատվում են։ Ըստ հաղորդումների՝ նավը տեխնիկական խնդիրներ է ունեցել և հետևել է նավատորմին։ Մինչ այս, կանգնեցվել էին նավատորմի մյուս 42 նավակները Միջերկրական ծովում։

Իսրայելի իշխանությունները ձերբակալել են տասնյակ երկրներից անձնակազմի ավելի քան 400 անդամների, այդ թվում՝ շվեդ ակտիվիստ Գրետա Թունբերգին։ Հայտարարվել է, որ նրանց կուղարկեն իրենց երկրներ։

Ակտիվիստները ցանկանում էին օգնությունն ուղղակիորեն հասցնել Գազայի հատվածի բնակչությանը և բողոքել են Իսրայելի կողմից շրջափակված տարածքում իրականացվող ռազմական արշավի դեմ։ Նրանք մերժել են Իսրայելի առաջարկը՝ մատակարարումները Գազա ուղղորդել իսրայելական նավահանգիստներով՝ ասելով, որ Իսրայելի կողմից Գազայի հատվածի շրջափակումն անօրինական է։

Ըստ տեղեկությունների՝ պաղեստինամետ մեկ այլ նավատորմ արդեն լքել է Եվրոպան և ուղևորվում է դեպի Գազայի հատված։ Հաղորդվում է, որ ինը նավերն ուրբաթ առավոտյան Կրետեի ափերի մոտ են եղել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի