ՀՀ ԲՏԱ նախարարությունը և Meta-ն քննարկում են թվային համագործակցության խորացման ուղիները

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Հոկտեմբերի 2-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է Meta ընկերության ներկայացուցիչներին՝ քննարկելու թվային քաղաքականության ոլորտում համագործակցության խորացման ուղիները: Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից,

«Քննարկման առանցքում են եղել արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիաների ներուժը՝ հասարակության և տնտեսության զարգացման համար, ինչպես նաև երեխաների առցանց անվտանգության վերաբերյալ իրազեկման ծրագրերի կարևորությունը։

Հանդիպման ընթացքում կարևորվել է Հայաստանի և Meta-ի միջև կառուցողական երկխոսության հաստատման և շարունակական զարգացման անհրաժեշտությունը։

Կողմերն ընդգծել են թվային էկոհամակարգում ի հայտ եկող մարտահրավերներին արձագանքելու նպատակով պարբերական քննարկումների կարևորությունը՝ սահմանելով գործնական քայլեր առցանց հարթակներում դիմադրողականությունն ու վստահությունը բարձրացնելու համար։

Քննարկման հիմնական թեմաներն են եղել արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիաների կիրառումը՝ տնտեսության զարգացման նպատակով, մասնավորապես, տեղական նորարարության և բիզնեսի խթանման հնարավորությունների դիտարկմամբ, ինչպես նաև երեխաների անվտանգությունն առցանց միջավայրում՝ ընդգծելով նրանց և ծնողների թվային գրագիտության բարձրացմանն ուղղված համատեղ ջանքերի անհրաժեշտությունը։

Նախարար Հայրապետյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ խորացնելու կառուցողական փոխգործակցությունը համաշխարհային տեխնոլոգիական առաջատարների հետ՝ ընդգծելով նման համագործակցությունների կարևորությունը երկրի համապարփակ թվային վերափոխման ռազմավարության շրջանակում:

«Meta»-ի ներկայացուցիչները, իրենց հերթին, հաստատել են շարունակական երկխոսության և փորձի փոխանակման պատրաստակամությունը՝ աջակցելով Հայաստանի թվային առաջընթացին և ԱԲ էկոհամակարգի զարգացմանը։

Ամփոփելով՝ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համատեղ մշակել հետագա քայլերը՝ ուղղված Հայաստանի թվային միջավայրի ամրապնդմանն ու ավելի անվտանգ և նորարարական առցանց միջավայրի ձևավորմանը»,- ասված է հաղորդագրությունում: