Էյֆելյան աշտարակը փակ է. Ֆրանսիայում համազգային գործադուլ և բողոքի ցույցեր են

Լուրեր

03.10.2026 | 19:38
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիայի ավելի քան 200 քաղաքներում ցուցարարները դուրս են եկել փողոցներ՝ բողոքելու ծախսերի կրճատման դեմ և պահանջելու հարուստների համար հարկերի բարձրացում, գրում է AP-ն։

Փարիզում հազարավոր աշխատողներ, թոշակառուներ և ուսանողներ երթ են իրականացրել Իտալիայի հրապարակից։ Էյֆելյան աշտարակն այցելուներին տեղեկացրել է, որ փակ է գործադուլի պատճառով։

Ֆրանսիայի խոշոր արհմիությունների կողմից կազմակերպված համազգային գործադուլը վերջինն է բողոքի ցույցերի շարքում, որոնք սկսվել էին անցյալ ամիս՝ քաղաքական իրարանցման և բյուջետային բուռն բանակցությունների ֆոնին։

Արհմիությունները կոչ են անում վարչապետ Սեբաստիան Լըկորնյուին հրաժարվել իր նախորդի առաջարկած բյուջետային միջոցառումներից, որոնք ներառում են սոցիալական ապահովության սառեցում և խնայողության միջոցառումներ, որոնք, շատերի կարծիքով, ավելի կնվազեցնեն ցածր աշխատավարձ ստացող աշխատողների և միջին խավի անդամների գնողունակությունը: Նրանք նաև կոչ են անում բարձրացնել հարուստների հարկերը:

Անցյալ ամիս նշանակված վարչապետի պաշտոնում նշանակված Լըկորնյուն դեռևս չի բացահայտել իր բյուջետային ծրագրերի մանրամասները և չի նշանակել իր կառավարության նախարարներին, ինչը սպասվում է առաջիկա օրերին:

Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ կեսօրին Փարիզի արվարձաններում բողոքի ցույցի է դուրս եկել 85,000 մարդ։

Ֆրանսիական CGT արհմիությունը հայտարարել է, որ «շուրջ 600,000» մարդ մասնակցել է երկրով մեկ կազմակերպված գործադուլներին և բողոքի ցույցերին։

CGT-ի տվյալներով՝ սեպտեմբերի 10-ին, սեպտեմբերի 18-ին և հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ցույցերը միասին մոբիլիզացրել են ավելի քան 2 միլիոն մասնակից, ինչը նշանավորում է այն, ինչը միությունը նկարագրում է որպես սոցիալական ակտիվիզմի պատմական վերածնունդ։

Միևնույն ժամանակ, Փարիզի ոստիկանությունը, իր հերթին, հայտնել է, որ հինգշաբթի Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ցույցին մասնակցել է մոտ 24,000 մարդ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի