Թրամփը ՀԱՄԱՍ-ին 3-4 օր վերջնաժամկետ է տվել Գազայի գործարքի համար

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը «երեք կամ չորս օր» ունի՝ արձագանքելու Գազայում խաղաղության վերաբերյալ իր ծրագրին, իսկ Կատարը, Եգիպտոսը և Թուրքիան խմբավորմանը կոչ են արել ընդունել այն, գրում է Sky news-ը։

ԱՄՆ նախագահը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկուշաբթի Սպիտակ տանը ներկայացրել էին 20 կետից բաղկացած առաջարկը։

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ իրեն ժամանակ է պետք՝ մանրամասները քննարկելու և այլ պաղեստինյան խմբավորումների հետ խորհրդակցելու համար։

Իսրայելը համաձայնել է պայմաններին, որոնք ներառում են անհապաղ հրադադար, բոլոր պատանդների ազատ արձակում, ՀԱՄԱՍ-ի զինաթափում, երաշխիք, որ ոչ ոք ստիպված չի լինի լքել Գազան, և կառավարող «խաղաղության հանձնաժողով», որի կազմում կլինի Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը։

Axios-ը հաղորդում է, որ հիմնական միջնորդները, ինչպիսիք են Կատարը և Եգիպտոսը, կոչ են արել ՀԱՄԱՍ-ին  ընդունել գործարքը։ Այլ ազդեցիկ մահմեդական երկրներ, ինչպիսիք են Հորդանանը, ԱՄԷ-ն, Ինդոնեզիան, Պակիստանը և Սաուդյան Արաբիան, նույնպես հրապարակավ աջակցել են դրան։

Թրամփն ասել է, որ նրանք «պարզապես սպասում են ՀԱՄԱՍ-ին», և որ «շատ տխուր ավարտ» կլինի, եթե գործարքը մերժվի։

Մերձավոր Արևելքի լրատվամիջոցները ներկայացրել են ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից Մահմուդ Մարդավիի խոսքերը, որը հայտարարել է, որ խումբը չի համաձայնի այնպիսի գործարքի, որը չի ներառում «պաղեստինյան ժողովրդի ինքնորոշումը»։

Նեթանյահուն էլ զգուշացրել է, որ «կավարտի աշխատանքը», եթե ՀԱՄԱՍ-ը հրաժարվի, մինչդեռ Թրամփը հայտարարել է, որ «կթողնի Իսրայելին գնալ և անել այն, ինչ նրանք պետք է անեն»։

Այնուամենայնիվ, ծրագիրը համարվում է Իսրայելի համար բարենպաստ և որևէ պարտավորություն չի նախատեսում երկու պետությունների լուծման հարցում, ինչը Իսրայելի առաջնորդը խոստացել է, որ երբեք տեղի չի ունենա։

Այլ մանրամասներ, ինչպիսիք են Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բլեերի ներառումը, նույնպես քննադատության են ենթարկվել Իրաք ներխուժման գործում նրա կարևոր դերի պատճառով։

ՀԱՄԱՍ-ի  կողմից ղեկավարվող առողջապահության նախարարության տվյալներով՝ Գազայում պատերազմում սպանվել է ավելի քան 66,000 մարդ։

Երեքշաբթի Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է ևս 31 պաղեստինցի, հայտնել են տեղական հիվանդանոցները։ Նշվում է, որ Իսրայելի կողմից Մուվասի շրջանում, որը նախկինում համարվում էր անվտանգ գոտի, հասցված հարվածների հետևանքով զոհվել է 10 մարդ։

Իսրայելի զինված ուժերը անմիջապես չեն մեկնաբանել հաղորդագրությունները, սակայն հայտարարել են, որ վերջին 24 ժամվա ընթացքում հարվածել են ՀԱՄԱՍ-ի  ենթակառուցվածքների ավելի քան 160 թիրախների։

Համարվում է, որ ՀԱՄԱՍ-ը դեռևս պահում է հոկտեմբերի 7-ի հարձակման ժամանակ առևանգված 251 պատանդներից 48-ին, որոնցից 20-ը, ենթադրաբար, ողջ են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի