WizzAir-ը բազավորվում է Հայաստանում․ Փաշինյան

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը
WizzAir-ը բազավորվում է Հայաստանում։ Սա կարեւոր լուր է Հայաստանի համար եւ Կառավարության վարած սոցիալական քաղաքականության կարեւոր ձեռքբերում․ Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սխալների, ձախողումների միջով մենք հասնում ենք մեր նպատակին․ մենք ուզում ենք, որ մեր քաղաքացիներն աշխարհով ճամփորդելու հնարավորություն ունենան, եւ WizzAir-ի նման ավիաընկերությունները բացում են այդ հնարավորությունները սոցիալական ամենալայն շերտերի համար։

Ճամփորդելը, աշխարհը տեսնելն առաջին հերթին ինքներս մեզ ճանաչելու, մեր բոլոր առավելություններն ու թերությունները տեսնելու միջոց է։ Ճամփորդելը, այդ ընթացքում ձեռք բերած իմացությունը ռեսուրս է, որը պետք է ներդրվի Հայաստանի զարգացման մեջ։

Բարի ճանապարհ եւ տպավորություններով հարստացած բարի վերադարձ, սիրելի՛ հայրենակիցներ։

Հ․Գ․ Այս համատեքստում, իհարկե, շատ կարեւոր է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացը, որի շուրջ բանակցությունները գտնվում են ինտենսիվ փուլում»,- գրել է վարչապետը։

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 1-ին, տեղի է ունեցել «Wizz Air» ավիաընկերության բազայի բացման արարողությունը: Միջոցառումը մեկնարկել է մամուլի ասուլիսով, որին հաջորդել է Նեապոլից չվերթի դիմավորումը: Մամուլի ասուլիսին մասնակցել են «Wizz Air» ավիաընկերության գործադիր տնօրեն Ռոլանդ Թիշները, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՀՀ ԷՆ Տուրիզմի կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ տնօրեն Մարսելո Վենդեն: