Մյունխենում պայթյուն է տեղի ունեցել․ մեկ մարդու մահացած են գտել, ոստիկանությունը գործողություն է իրականացնում

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Գերմանական Մյունխենի հյուսիսում գտնվող առանձնատանը բռնկված հրդեհը լայնածավալ արտակարգ գործողությունների պատճառ է դարձել, որի արդյունքում ոստիկանությունն ու հրշեջները փակել են ճանապարհները։ Ոստիկանությունը նշել է, որ ընթանում է ավելի լայնածավալ հետաքննություն, որը կհետաձգի Մյունխենի Օկտոբերֆեստ գարեջրի փառատոնի առավոտյան բացումը, գրում է DW-ն։

Ոստիկանությունը նաև հայտնել է, որ վնասված շենքում հայտնաբերվել են նաև պայթուցիկ թակարդներ:

«Հատուկ ուժեր են կանչվել վնասազերծման համար: Ըստ ներկայիս տեղեկատվության՝ բնակելի շենքը դիտավորյալ հրկիզվել է ընտանեկան վեճի համատեքստում։ Գտնված վիրավորը մահացել է: Մեկ այլ անձ անհետ կորած է»,- ասվում է ոստիկանության X-ում տարածած  հայտարարության մեջ:

Գերմանական Bild-ի հաղորդմամբ՝ քննիչները տանը հայտնաբերել են մեկ դիակ և մեկ վիրավորի։ Ըստ պարբերականի տեղեկությունների՝ մահացած հայտնաբերված տղամարդը մինչ այդ հրդեհել է ծնողների տունը, այնտեղ պայթուցիկներ տեղադրել։ Ենթադրվում է, որ նա ինքնասպան է եղել։

Մյունխենի ոստիկանությունը խնդրել է վարորդներին խուսափել տարածքից, քանի դեռ գործողությունները շարունակվում են։

Ոստիկանության խոսնակ Թոմաս Շյոլշորնը հայտարարել է, որ «հանրության համար ներկայում վտանգ չկա», և միջադաեպը «կապ չունի Օկտոբերֆեստի հետ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի