Ռուսական զորքերը հարվածել են ուկրաինական Խարկովին․ կան տուժածներ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Ռուսական զորքերը հոկտեմբերի լույս 1-ի գիշերը հարված են հասցրել Խարկովին, որի հետևանքով վիրավորվել է վեց մարդ։ Այս մասին հայտարարել է Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը, գրում է Current time-ը։

Նրա խոսքով՝ քաղաքի Սալտովսկի և Կիևսկի շրջաններին ավիառումբերով հարվածի հետևանքով ոչնչացվել են մասնավոր տներ և ավտոտնակներ, իսկ շուկաներից մեկում հրդեհ է բռնկվել։ Վնասվել են նաև մասնավոր տների և դեղատների պատուհաններ։

Խարկովի մարզային ռազմական վարչակազմի պետ Օլեգ Սինեգուբովը պարզաբանել է, որ վիրավորների թվում են 80-ամյա կին, ինչպես նաև երեք տղամարդ։ Նրանք հոսպիտալացվել են։ 21-ամյա երիտասարդի էլ դեպքի վայրում բժշկական օգնություն է ցուցաբերվել։

«Ռուսաստանը գիշերը ավիառումբերով և հրթիռներով հարվածներ է հասցրել Խարկովին, նրա արվարձաններին և Չուգուևսկի շրջանին»,- ասվում է Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության հայտարարության մեջ։

Նշվում է, որ Խարկովի Կիևսկի շրջանում 2800 քառակուսի մետր տարածքի վրա այրվել են առևտրի տաղավարներ։ Սալտովսկի շրջանում ավերվել և հետագայում հրդեհվել է բնակելի շենք, ինչպես նաև ավերվել և այրվել են ավտոտնակներ 350 քառակուսի մետր տարածքի վրա։ Ոստիկանությունն էլ ավելի ուշ հայտնել է, որ Խարկովի վրա գիշերային հարվածների ժամանակ վիրավորվել է վեց մարդ, այդ թվում՝ մեկ ոստիկան։

Խարկովը պարբերաբար ենթարկվում է ռուսական բանակի հարձակումներին: Ուկրաինայի իշխանությունները և միջազգային կազմակերպությունները քաղաքացիական ենթակառուցվածքների և քաղաքացիական անձանց վրա հարձակումները որակում են որպես Ռուսաստանի կողմից իրականացված ռազմական հանցագործություններ, մինչդեռ Ռուսաստանի իշխանությունները հերքում են դա՝ պնդելով, որ հարձակումներն ուղղված են ռազմական թիրախների դեմ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի