Մեկնարկել է «Գիտության շաբաթ․ Հայաստան 2025»-ը

Լուրեր

19.07.2026 | 16:59
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
19.07.2026 | 16:03
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
19.07.2026 | 15:34
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
19.07.2026 | 14:43
Շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ
19.07.2026 | 14:21
ԱՄՆ-ը ցանկանում է «պատժել» Իրանին՝ երկու ամերիկացի զինծառայողի զոհվելու համար
19.07.2026 | 14:03
Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում
19.07.2026 | 13:39
«Սնանկացման եզրին ենք․ սկսել ենք ԵՄ չափանիշների ներդնումը, բայց ելքը ՌԴ շուկան բացելն է»․ ձկնաբույծ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
19.07.2026 | 13:01
Մեքենան ընկել է Հրազդան գետը․ փրկարարները դուրս են բերել վարորդի մարմինը
19.07.2026 | 12:10
ԱՄՆ-ը պատրաստ է թույլատրել Սաուդյան Արաբիային հարստացնել ուրանը․ CNN
19.07.2026 | 11:32
Ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասում այրվում է տնակ․ ՆԳՆ
19.07.2026 | 11:14
Մուրացանի փողոցում 30 կրակոց է հնչել․ ձերբակալված կա․ ՔԿ
19.07.2026 | 11:04
Ֆինն Գերագուսյանը նորամուտն է նշել «Սանդերլենդի» գլխավոր թիմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.07.2026 | 10:48
Վթարային ջրանջատում Երևանում
19.07.2026 | 10:23
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
19.07.2026 | 10:01
Կիլիան Մբապեն՝ աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկու
Բոլորը

Ազատության հրապարակում և Հայաստանի տարբեր մարզերի դպրոցներում ու մանկապարտեզներում մեկնարկել է Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների հանրահռչակմանը նվիրված ամենամեծ միջոցառումներից մեկը՝ «Գիտության շաբաթ Հայաստան 2025»-ը՝ «Զարգացնել գիտությամբ» խորագրի ներքո։

ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ միջոցառումն իրականացնում է «Գիտուժ» նախաձեռնությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Գիտությունների ազգային ակադեմիայի և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։

Միջոցառման ընթացքին հետևել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Նրանք շրջել են տաղավարներով, զրուցել մասնակիցների հետ:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ գիտության շաբաթը պետություն-մասնավոր հաջող համագործակցության արդյունք է և իրականացվում է միջազգային ձևաչափերին համապատասխան:

«Գիտության շաբաթ անցկացնելու առաջնային նպատակն է հանրայնացնել գիտությունը և նպաստել դրա մասին իրազեկվածության բարձրացմանը, խրախուսել երիտասարդներին, դպրոցականներին, նույնիսկ ավելի փոքր տարիքի երեխաներին, որպեսզի հետաքրքրվեն գիտությամբ: Նախագիծն ընդգրկում է ինչպես Երևանը, այնպես էլ մարզերը. հանրությունը մեկ ամբողջ շաբաթ ապրելու է գիտությամբ»,- ասել է ԿԳՄՍ նախարարը։

Նա նշել է, որ առաջիկայում քննարկման կներկայացվի գիտության զարգացման ռազմավարությունը, որի կարևոր ուղղություններից են այսօրինակ միջոցառումները: Նախարարը հաջողություն է մաղթել միջոցառման մասնակից գիտական կառույցներին, իսկ հանրությանը՝ բացահայտումներով լի շաբաթ:

Գիտության շաբաթն անցկացվում է ոչ միայն Երևանում, այլև մարզերում՝ հասարակության ավելի լայն շերտերին հասանելի դարձնելով գիտության կարևորությունը։ Նպատակն է համազգային մակարդակով հանրահռչակել գիտությունն ու տեխնոլոգիաները, բացատրել վերջիններիս անփոխարինելի դերը և նշանակությունը ժամանակակից աշխարհում, գիտությունը դարձնել հրապուրիչ երիտասարդների համար, նպաստել մասնագիտական կողմնորոշմանը:

Հասարակության տարբեր շերտերի համար նախատեսված բազմաձևաչափ միջոցառումների շարքն այս տարի ներգրավել է Երևանի և ՀՀ բոլոր մարզերի շուրջ 300 դպրոցի և մանկապարտեզի՝ նպատակ ունենալով համախմբել ավելի քան 50,000 այցելուի: Գիտության շաբաթը կտևի մինչև հոկտեմբերի 5-ը:

Վեց օր շարունակ Հայաստանի պետական, ակադեմիական, կրթական, տեխնոլոգիական և ստեղծարար կազմակերպությունների առաջատար մասնագետները կներկայացնեն գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության, գիտական ֆանտաստիկայի և արվեստի ոլորտները: Գիտության շաբաթին միացած մանկապարտեզներում և դպրոցներում կկազմակերպվեն գիտական փորձեր, խաղեր, նախագծեր և ցուցադրություններ:

Միջոցառումների ծրագիրը ներառում է երեք հիմնական թեմատիկ ուղղություն․

  • Զարգացնել գիտությամբ (սեպտ. 30 – հոկտ. 1). գիտության և նորարարությունների գործնական կիրառման պատմություններ, գիտափորձեր, նախագծեր ու ցուցադրություններ՝ ՀՀ-ում գործող գիտական ինստիտուտների ներգրավմամբ։
  • Ինչու դառնալ գիտնական ու ճարտարագետ (հոկտ. 2–3). մասնագիտական կողմնորոշման օրեր՝ համալսարանների, կրթական և ինովացիոն կազմակերպությունների, գիտական ինստիտուտների, լաբորատորիաների և նորարարների մասնակցությամբ։
  • Ընդլայնելով երևակայությունը (հոկտ. 4–5). գիտական ֆանտաստիկայի և արվեստի համադրություն՝ գրականության, կինոյի, կոմիքսների, խաղերի ու ֆուտուրիստական նախագծերի տեսքով։

Գիտության շաբաթվա ընթացքում նախատեսվող միջոցառումներին կարելի է ծանոթանալ այստեղ։