Խափանվող «ԳԱԶԵԼ»-ներ՝ հատուկ դպրոցի երեխաների համար․ ծնողների ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 10:30
ՄԻՊ-ի նիստում քննարկվել են դպրոցներում տեսահսկման համակարգերի կիրառման և երեխաների անձնական տվյալների պաշտպանության հարցեր
02.11.2026 | 10:21
Մեսիի գոլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
Բոլորը

Երևանի թիվ 17 հատուկ դպրոցի ծնողխորհրդի նախագահ Մարիամ Պողոսյանն ահազանգում է․ դպրոցն ունի հաշմանդամություն ունեցող երեխաների համար հարմարեցված ընդամենը երկու «Գազել», որոնք մաշված են և չեն ապահովում երեխաների անվտանգ տեղափոխությունը։

«Մեքենաները բավական հին են, հաճախ են փչանում, լինում են դեպքեր, երբ շաբաթներով վերանորոգվում են և երեխաները զրկվում են կրթության իրավունքից, խախտվում են նրանց հավասար կրթություն ստանալու իրավունքները»,- ասում է  Երևանի թիվ 17 հատուկ դպրոցի ծնողխորհրդի նախագահ Մարիամ Պողոսյանը։

Ըստ Պողոսյանի՝ քաղաքապետարանը պատրաստվում է ժամանակավոր ավտոբուս տրամադրել, սակայն այն ոչ հարմարեցված է հաշմանդամություն ունեցող երեխաներին, ոչ էլ նոր է: Ակնկալում է, որ քաղաքային իշխանությունը  տրանսպորտի արդիականացմամբ ավելի հիմնավոր կզբաղվի։

Մարիամի երեխան սովորում է 9-րդ դասարանում և արդեն երկու տարի հաճախում է թիվ 17 հատուկ դպրոց։ Պատմում է, որ պարբերաբար դիմումներ ու նամակներ է ուղարկել պատկան մարմիններին։ Խնդրի մասին տեղյակ է նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Երևանի քաղաքապետարանից փոխանցեցին՝ տրանսպորտային միջոցի հատկացումը բարի կամքի դրսևորում է, հիշեցրին՝ դպրոցը ԿԳՄՍ նախարարության ենթակայության տակ է։

«Հաշվի առնելով, որ Երևանի բնակիչներ են, ի վերջո, երեխաներ են օգտվում հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաներ են օգտվում, մենք այս լուծումն են այս պահին գտել»,- ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը:

Պաշտոնյայի խոսքով` այլ լուծումների շուրջ այս պահին ևս մտածում են․ բայց արդյո՞ք հնարավոր չէ տրանսպորտային միոջոցը կահավորել, հետո տրամադրել դպրոցին՝ հարցրինք Խաչատրյանին։

«Դա հավելյալ տեխնիկական և փաստաթղթային դժվարություններ  է առաջացնում, նորից եմ ասում բոլորը չէ, որ օգտվում են սայլակից, վստահաբար, օգտակար է լինելու այլ երեխաների»,- ընդգծեց վարչության պետը:

Թե ավտոբուսը երբ կտրամադրվի՝ պաշտոնյան հստակ ժամկետ չնշեց, միայն ասաց՝ օրերս, իսկ ԿԳՄՍ նախարարությունից մեր հարցերին ի պատասխան միայն հայտնեցին՝ դպրոցն ապահովում է աշակերտների տեղափոխումը։

«Մնացած դեպքերում տեղափոխումն ապահավում են ծնողները կամ, անհրաժեշտության դեպքում, քաղաքապետարանը կարող է լրացուցիչ օգնություն  ցուցաբերել`  որպես պատասխանատու համայնք։ Միևնույն ժամանակ, նախարարությունը պատրաստ է քննարկել տրանսպորտային միջոցը սովորողների հատուկ կարիքներին համապատասխանեցնելու հնարավորությունը»։

Թեմային անդրադարձ է եղել նաև ավագանու վերջին նիստում․ Ավինյանը հայտարարեց, որ երեխաների տեղափոխության համար կտրամադրեն տրանսպորտային միջոց։

Թիվ 17 հատուկ դպրոցի տնօրենն ասաց, որ մեկնաբանություն չեն ուզում տալ՝ վկայակոչելով Երևանի քաղաքապետարանի հետ ձեռքբերված բանավոր պայմանավորվածությունը։

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան