Պետք է շատ զգույշ լինել, դատական գործերին չպետք է միջամտել․ Արմեն Ռուստամյանը՝ ԱԺ պատգամավորի կաշառքի գործով Փաշինյանի այսօրվա հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.06.2026 | 00:58
ԱԱ-2026․ Կանադան խուսափեց պարտությունից Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 23:23
Մարկո Ռուբիոն Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորել է ռուս ժողովրդին և վերահաստատել Ուկրաինայում խաղաղության հասնելու հանձնառությունը
12.06.2026 | 23:06
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
12.06.2026 | 22:47
Ալեն Ղևոնդյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը
12.06.2026 | 22:29
ԲՀԿ-ի ձայներն ավելացել են 147-ով, ՔՊ-ինը` 1148-ով. վերահաշվարկի արդյունքները հայտնի են
12.06.2026 | 22:23
Հայաստանը պատրաստվում է 2029 թվականի ՖԻՖԱ Մ-20 աշխարհի երիտասարդական առաջնությանը․ քննարկվել են ենթակառուցվածքային ծրագրերը
12.06.2026 | 22:09
Մեր աշխատանքը չի ավարտվում միայն ընտրության օրով, շարունակում ենք աշխատանքը, կլինեն նոր բացահայտումներ․ ՆԳ նախարար
12.06.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի որդուն՝ Արտյոմ Խաչատրյանին կալանավորելու որոշում է կայացվել. նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել
12.06.2026 | 21:34
Ադրբեջանում թալիշների նկատմամբ համակարգված խտրականություն է․ ՀՀ-ի հետ կապերի համար դատապարտված թալիշ հետազոտողը՝ Բաքվի դատարանում
12.06.2026 | 21:19
Հունիսի 15-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.06.2026 | 21:04
Պուտինը նշել է Ուկրաինայի պատերազմին մասնակցող ռուսական զորքերի թիվը
12.06.2026 | 20:47
Թրամփի փեսա Ջարեդ Քուշներն Ալբանիայում շքեղ հանգստավայր է կառուցում․ զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել
12.06.2026 | 20:32
Ապարանի ջրամբարը կարող է ամբողջությամբ լցվել․ հնարավոր են հեղեղային ջրահոսքեր. ՆԳՆ ՓԾ
12.06.2026 | 20:21
Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները
12.06.2026 | 20:13
Facebook-ում լայնածավալ խափանումներ են գրանցվել
Բոլորը

Գալուստ Սահակյանն առաջարկում է տարանջատել նախկին  իշխանության ժամանակ կոռումպացված պաշտոնյաներին և Հանրապետականին:

«Մարդիկ պաշտոններ են ունեցել, կոռուպցիայով են զբաղվել, բայց դա հանրապետական կուսակցությունը չէ»,- ճշտում է ՀՀԿ-ական պատգամավորը։

Կոռումպացվածներից, ըստ Գալուստ Սահակյանի, պետք է զգուշանա նաև Նիկոլ Փաշինյանի իշխանությունը․ «Եթե իշխանություն է, առանց կոռումպացված լինելու չի կարող լինել, ուզում է Նիկոլը լինի, ուզում է տասնյակ նման խնդիրներ լինեն։ Իշխանությունն էդպիսի գործոն է»։

Գալուստ Սահակյանը չի ափսոսում, որ Հանրապետականն իշխանությունն ավելի շուտ չզիջեց, երբ դեռևս համաժողովրդական ատելություն չկար այդ կուսակցության հանդեպ։

«Բոլոր կուսակցություններն էլ ուզում են իշխանություն ունենալ»,- հռչակում է պարոն Սահակյանը։

Պարոն Սահակյանը զգուշացնում է, որ նույն խնդրի առաջ կանգնելու է նաև Նիկոլ Փաշինյանը, քանի դեռ ժողովուրդը լավ չի ապրում։ Դաշնակցական պատգամավոր Արմեն Ռուստամյանը հավատում է, որ ինքը՝ Փաշինյանը չի կոռումպացվի:

«Միայն Փաշինյանով չի, միայն մեկի ցանկությամբ տեղի չի ունենում, ինքը շատ լավ գիտի, որ եթե իրեն չօգնեն, բոլորս միասին չպայքարենք դրա դեմ, դա տեղի չի ունենա»,- ասում է Արմեն Ռուստամյանը։

Պատգամավորը հիշում է, որ տարիներ առաջ խորհրդարանը ընդունեց հակակոռուպցիոն Անկախ մարմին ձևավորելու օրենքը։ Ինչու՞ Փաշինյանը չի նպաստում այդ մարմնի ձևավորմանը․ «Ինքը ինչքան էլ ուզենա, չի կարող, իր ձեռքերն ամեն տեղ չեն հասնի»։

Պարոն Ռուստամյանը խոստովանում է, որ հեղափոխությունից հետո բոլոր կուսակցություններն էլ հեղինակության կորուստ են ունեցել։ Կուսակցության ընտրազանգվածի կորուստը պատգամավորը բացատրում է Նիկոլ Փաշինյանի աննախադեպ հեղինակությամբ, որը տիրապետում է բոլոր կուսակցությունների ընտրազանգվածի մի մասին։

«Ճիշտ է, 6 հազար ձայնը մեծ ձայն չի Երևանի համար, բայց էս վիճակում քիչ բան չի, որ դու ունես համակիրներ, որոնք էս էյֆորիկ վիճակից, էս պաթոսային իրավիճակից, այնուամենայնիվ, չազդվելով շարունակում են կապել իրենց հույսը Դաշնակցության հետ»,- վստահեցնում է ՀՅԴ-ական պատգամավորը։

Կուսակցությունն, ի դեպ, պատրաստ է դեկտեմբերի արտահերթ ընտրությունների արդյունքներով կորցնել պատգամավորական աթոռները, ի վերջո, իրենք մեծ հեղինակություն ունեին նույնիսկ այն ժամանակ, երբ խորհրդարանում կար միայն մեկ դաշնակցական պատգամավոր:

«Ժամանակ ա եղել, երբ Դաշնակցությունը Հայաստանում էլ չի եղել, 70 տարի եղել է վտարանդի կուսակցություն»,- տեղեկացնում է պարոն Ռուստամյանը։

Ի դեպ, դաշնակցական պատգամավորն ու Գալուստ Սահակյանը բացառեցին, որ այսօր խորհրդարանում վարչապետի նշած կոռումպացված պատգամավորը, որին շուտով կալանավորելու են, իրենց խմբակցություններից են։ Արմեն Ռուստամյանը նկատեց, որ վարչապետը պետք է զգույշ լինի նման հայտարարություններ անելուց․  «Հայտարարություններ է անում պարոն վարչապետը, որը տալիս է տպավորություն, որ ինքը լավ էլ էս գործից տեղյակ է, ընթացքից տեղյակ է։ Սրանք բաներ են, որ պետք է շատ զգույշ լինել։ Այո՛, դատական գործերին չպետք է միջամտել»։

Մհեր Արշակյան