Արխանգելսկում տեխնիկումի հեռացված ուսանողը դանակով հարձակվել է ուսուցիչների վրա․ վիրավորներ կան

Լուրեր

21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արխանգելսկում ձերբակալվել է տեղի 18-ամյա մի բնակիչ, որը դանակահարել է տեխնիկումի երկու աշխատակցի։ Այս մասին  հաղորդում է ՌԴ Պոմորյեի և Նենեցյան ինքնավար շրջանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, գրում է Ինտերֆաքսը։

«Սեպտեմբերի 29-ի առավոտյան Արխանգելսկի տեխնիկումում կասկածյալը դանակահարել է տեխնիկական դպրոցի երկու աշխատակցի։ Վիրավոր կանայք հոսպիտալացվել են»,- ասվում է հայտարարության մեջ։

Կասկածյալը ձերբակալվել է։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ նա ավելի վաղ հեռացվել է ուսումնական հաստատությունից։

«Նա սկզբում դանակահարել է ռուսերենի ուսուցչին, ապա, երբ նա փախչում էր, սոցիալական մանկավարժը փորձել  կանգնեցնել, նրան նույնպես դանակահարել է»,-  Mash տելեգրամ  ալիքին պատմել է աշակերտներից մեկը։

Հարուցվել է քրեական գործ՝ երկու անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար (Քրեական օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մաս, 105-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» և «ի» կետեր):

Դեպքի վայրում աշխատում է քննչական խումբը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի