Ուկրաինայի վրա ՌԴ-ի զանգվածային հարձակման պատճառով Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել

Լուրեր

16.07.2026 | 11:10
Զելենսկին վարչապետի պաշտոնում ներկայացրել է Սերգեյ Կորեցկիի թեկնածությունը
16.07.2026 | 11:05
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
16.07.2026 | 10:56
Աշխատավարձերի հափշտակության սխեմա․ ՀԿԿ-ի բացահայտումը՝ «Հայանտառի» Ստեփանավանի անտառտնտեսությունում
16.07.2026 | 10:44
ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցրել Իրանին, Թեհրանը պատասխանել՝ Բահրեյնի ու Քուվեյթի ամերիկյան բազաները թիրախավորելով
16.07.2026 | 10:36
Նավթի գները նվազել են
16.07.2026 | 10:24
Հայկական գյուղմթերքը ԱՄՆ շուկա արտահանելու հարցեր են քննարկվել Վաշինգտոնում
16.07.2026 | 10:14
Արման Ծառուկյանը չի բացառել մասնակցությունն Օլիմպիական խաղերին
16.07.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 16-ի դրությամբ
16.07.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.07.2026 | 09:30
Էլինա Ավանեսյանը պարտվել է աշխարհի 45-րդ ռակետին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 01:03
ԱԱ-2026․ Եզրափակիչում՝ Իսպանիա – Արգենտինա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 23:23
Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
15.07.2026 | 23:12
Թուրքիայում հեղաշրջման ու Էրդողանին տապալելու փորձից 10 տարի անց․ գիշեր, որը փոխեց Թուրքիան․ DW-ի անդրադարձը
15.07.2026 | 22:53
Երևանում Միսաք Մանուշյանի անվան այգում կբացվեն Աշոտ Հարությունյանի 13 հեղինակային քանդակները
15.07.2026 | 22:35
Ոստիկանությունը հայտնաբերել է սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներին
Բոլորը

Սեպտեմբերի 28-ի վաղ առավոտյան Լեհաստանի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների կործանիչները օդ են բարձրացվել, հայտնում է Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը, փոխանցում է Meduza-ն։

Կործանիչները օդ են բարձրացվել «Ռուսաստանի Դաշնության ռազմաօդային ուժերի երկար հեռահարության ավիացիայի ակտիվության կապակցությամբ, որը հարվածներ է հասցնում Ուկրաինայի տարածքին»։

Օդային պաշտպանության (ՀՕՊ) և ռադիոլոկացիոն հետախուզության համակարգերը բերվել են բարձրագույն մարտական պատրաստվածության վիճակի։ Լեհական բանակը նշել է, որ ձեռնարկված միջոցները եղել են «կանխարգելիչ բնույթի»։

Հիշեցնենք՝ ռուսական բանակը սեպտեմբերի 28-ի գիշերը իրականացրել է այս տարվա սկզբից ի վեր ամենամասշտաբային հարձակումներից մեկը Ուկրաինայի վրա։ Ուկրաինայի ԶՈւ տվյալներով՝ արձակվել է մոտ 600 անօդաչու թռչող սարք և ավելի քան 40 հրթիռ։ Կիևում զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ 12-ամյա աղջիկ։ Ընդհանուր առմամբ, ողջ երկրում վիրավորվել է ավելի քան 60 մարդ։

Նշենք, որ սեպտեմբերի 10-ի գիշերը ՌԴ-ի մեկ այլ զանգվածային հարձակման ժամանակ ավելի քան 20 անօդաչու սարք մտել էր Լեհաստանի օդային տարածք։ Դրանց որսալու համար նույնպես օդ էին բարձրացվել կործանիչներ, և մի քանի ԱԹՍ-ներ խոցվել էին։