Չեխիայում հարյուրավոր ռուսամետ TikTok-յան հաշիվների ցանց են բացահայտել, որոնք փորձում են ազդել ընտրությունների վրա․ Deník N

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Չեխիայի իշխանությունները բացահայտել և սկսել են քննել մոտ 300 բոտային TikTok-յան հաշիվների ցանց, որոնք մասշտաբային կերպով տարածում են ռուսամետ քարոզչությունը, փոխանցում է չեխական Deník N-ին։

Համացանցի ռիսկեր ուսումնասիրող կենտրոնի տվյալներով՝ ցանցի կենտրոնում մի քանի «բովանդակություն ստեղծողներ» են, որոնց տեսանյութերը հավաքել են մինչև 250 հազար դիտում։ Նրանց շուրջ գործում էին հարյուրավոր ավտոմատ հաշիվներ, որոնք լայք էին տալիս և վերաթողարկում տեսանյութերը, որպեսզի TikTok-ը դրանք համարի «հանրաճանաչ» և ցույց տա իրական օգտատերերին։ Նման համակարգված քարոզարշավի ընդհանուր ընդգրկումը գնահատվում է 800 հազարից մինչև 1.3 միլիոն դիտում։

Չեխիայի հեռահաղորդակցության կարգավորող մարմինը (ČTÚ) հաստատել է, որ համագործակցում է հատուկ ծառայությունների հետ այս գործի քննության շրջանակում։ Իշխանությունները խորհրդակցություններ են անցկացնում Եվրահանձնաժողովի և TikTok-ի հետ՝ պահանջելով արգելափակել նման հաշիվները և տրամադրել դրանց ծագման վերաբերյալ տեղեկատվություն։ Մի մասը արդեն իսկ հեռացվել է։

Մասնագետները մատնանշում են ռուսական հետքը։ Նմանատիպ քարոզարշավներ նախկինում էլ են գրանցվել՝ Ռումինիայում և Գերմանիայում։

Քաղաքագետ և The Insider-ի սյունակագիր Իվան Պրեոբրաժենսկին նշում է, որ այդ ակցիայի հիմնական նպատակն է ճնշում գործադրել Չեխիայի գործող նախագահ Պետր Պավլի վրա, քանի որ նա է պատասխանատու նոր կառավարության ձևավորման համար։