Հունան Պողոսյանին մարզպետի պաշտոնում նշանակելը ողջունում եմ, այդ կարգի նշանակումներ առաջիկայում շատ պետք է արվեն․ Դավիթ Գասպարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել,որ եղել է,հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:57
«Քաղբանտարկյալների ազատ արձակումը պետք է Բաքվի հետ գործընկերության պայման լինի»․ ԱՄՆ սենատորները դիմել են Թրամփի վարչակազմին
Բոլորը

Գրականագետ Դավիթ Գասպարյանի համոզմամբ՝ սովորաբար հեղափոխություններն իրենցից հետո ձևավորում են օրինաչափություններ, որոնցից մեկը հետևյալն է՝ «Թեկուզ երեք փսլնքոտ, բայց մերը», և այս թեզը միշտ էլ եղել է։

Ըստ Գասպարյանի՝ հեղափոխությունների երկրոդ օրինաչափությունը վերաբերում է մեկ այլ թեզի, ըստ որի, խելոքները մտածում են կյանքի մասին, նվիրյալներն իրականացնում են հեղափոխությունը, իսկ սրիկաները վայելում են հեղափոխության պտուղները, իսկ հաջորդ օրինաչափությամբ, որն ամենադաժանն է, հեղափոխությունը լափում է իր զավակներին։

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հետհեղափոխական Հայաստանի մասին իր մտորումները կիսեց գրականագետը՝ նշելով, որ հեղափոխությունից հետո Հայաստանին հաջողվեց խուսափել առաջին թեզից։

«Վարչապետն ասաց, որ կա բարիկադները քանդելու ժամանակը, և նա հիմա պետք է մասնագետներին բերի գործի գլուխ։ Այս տեսակետից դրական եմ համարում Արթուր Մեսչյանին Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում նշանակելու որոշումը։ Հունան Պողոսյանին  էլ նշանակեցին Սյունիքի մարզպետ․ այդ մարդը երկար ճանապարհ անցած գեներալ-լեյտենանտ էր, ի՞նչ վատ բան են արել, որ նրան նշանակել են, ես այդ նշանակումն էլ եմ ողջունում։ Կարծում եմ՝ այս կարգի նշանակումներ առաջիկայում շատ պետք է արվեն»,- ասաց Դավիթ Գասպարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։