Համաներումը «Սասնա ծռերի» վրա կտարածվի, իսկ «Նորքի զինված խմբի» վրա՝ ոչ

Լուրեր

04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 23:24
Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը
04.09.2026 | 23:10
ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին. Զելենսկի
04.09.2026 | 22:51
Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
04.09.2026 | 22:39
Պապոյանը կմեկնի Դուբայ՝ մասնակցելու ամենամյա ներդրումային համաժողովին
04.09.2026 | 22:23
Ալիևի կողմից վերջերս բացված հյուրանոցի 200-250 աշխատակիցներ չեն կարողանում ստանալ աշխատավարձը
04.09.2026 | 22:08
Պաշտոնանկություններ՝ վարչապետի որոշմամբ
04.09.2026 | 21:51
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.09.2026 | 21:35
ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում
04.09.2026 | 21:16
OpenAI-ը թողարկել է GPT-6-ը՝ իր մինչ օրս ամենահզոր ԱԲ մոդելը
04.09.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Աննախադեպ լարում՝ ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում․ ի՞նչ սպասել Փաշինյանի՝ Մոսկվա առաջիկա այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:47
Բաքուն արևմտյան հայտնի լրատվամիջոցներին մեղադրում է Ադրբեջանի դեմ ապատեղեկատվական արշավի կազմակերպման մեջ
04.09.2026 | 20:30
«Ինչքա՞ն գոռամ, ո՞ւմ ասեմ, որ շատ ա ցավում». քաղցկեղի դեմ պայքարը՝ բանտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:14
Վահան Կոստանյանն ու Յիրժի Բրոդսկին քննարկել են հայ-չեխական համագործակցության նոր ուղղությունները
04.09.2026 | 20:00
Վարչապետն իրավունք ունի հրահանգ տալ իրավապահներին․ կառավարությանը ենթակա են Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները․ Արման Եղոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովի կայքում տեղադրվել է «Հայաստանի Հանրապետության օրենքը Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» նախագիծը:

Այն արդեն իսկ դժգոհությունների առիթ է դարձել՝ մի կողմից ցմահ դատապարտվածների հարազատներն են պահանջում, որպեսզի համաներումը տարածվի նաև ցմահների վրա, մյուս կողմից էլ՝ ակնկալիքներ ունեն զինված խմբերի ներկայացուցիչները։ Մասնավորապես դժգոհության առիթ դարձել է այն, որ համաներում կտարածվի «Սասնա ծռեր» խմբի անդամների վրա, բայց 2015թ․ Նորք-Մարաշում վնասազերծված խմբի անդամներին համաներումը չի վերաբերվի։

Նորք-Մարաշի զինված խմբի գործով անցնող Նելլի Մինասյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը ոչ թե դեմ է, որ «Սասնա ծռերն» ազատ արձակվեն, այլ ուզում է հասկանալ, թե որն է կառավարության՝ նման որոշում կայացնելու պատճառը: «Մեր և «Սասնա ծռերի» պայքարը եղել է նախկին իշխանությունների դեմ, տարբերությունը միայն այն է, որ ծռերի դեպքում կա հստակ գործողություն, իսկ մեր դեպքում՝ ոչ։ Ուզում եմ հասկանալ՝ կա՞ մեր գործին առնչվող ինչ-որ առանձնահատուկ բան, որով պայմանավորված համաներումը մեզ չի վերաբերվի»,- հարցադրում արեց ամբաստանյալը։

Ուշագրավ է նաև այն, որ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարել է, որ այս համաներումը լինելու է իր ծավալով աննախադեպ, սակայն այսօր ԱԺ-ում «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողներին ասել է, որ համաներումը տարածվելու է 600-650 հոգու վրա, որն ըստ կալանավորների հարազատների, լայնամասշտաբ համաներում չէ: Եթե պատգամավորի նշած թիվը համապատասխանում է իրականությանը, ապա ստացվում է, որ ՀՀ-ում վերջին համաներումն ավելի մեծ է եղել։

Ի դեպ, այն տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի օրոք՝ 2013 թվականին, երբ համաներմամբ ազատ են արձակվել 689 դատապարտյալներ։

Լիլիթ Շաբոյան