Տիգրան Ավինյանն ընդունել է Սինգապուրի առևտրի և արդյունաբերության ավագ պետնախարարին

Լուրեր

14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
Բոլորը

Հոկտեմբերի 24-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունեց Սինգապուրի առևտրի և արդյունաբերության ավագ պետնախարար Պո Կուն Կոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

Ողջունելով հյուրին, փոխվարչապետի պաշտոնակատարը նշեց, որ բարձր մակարդակում տեղի ունեցող հանդիպումները հիանալի առիթ են հանդիսանում խթանելու հայ-սինգապուրյան փոխգործակցությունը: Նա նաև հավելեց, որ Հայաստանը կարող է դասեր քաղել Սինգապուրի փորձառությունից՝ հատկապես արդյունավետ կառավարման և կոռուպցիայի դեմ պայքարի, ինչպես նաև թվայնացման օրակարգի վերաբերյալ հարցերում:

Ավագ պետնախարար Կոն շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և նշեց, որ ուրախ է վերադառնալ Հայաստան և ականատեսը լինել երկրի շարունակական զարգացմանը՝ հատկապես երիտասարդ սերնդի աճող ներուժի և ստարտափային մշակույթի լայն տարածման առումով: Նա նշեց, որ ուրախ կլինեն համագործակցել Հայաստանի հետ և կիսվել իրենց փորձով, ինչպես նաև սովորել հայկական փորձից:

Զրուցակցի խնդրանքով, Տիգրան Ավինյանն անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումներին և նոր կառավարության բարեփոխումների օրակարգին: Փոխվարչապետի պաշտոնակատարը շեշտեց, որ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, օրենքի գերակայության ու դատական համակարգի անկախության, կոռուպցիայի դեմ պայքարի, օլիգարխիկ համակարգի վերացման և ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ տարվող համապարփակ աշխատանքները լավ պայմաններ են ստեղծում երկրի առաջընթացի և Հայաստանի գործընկերների հետ փոխշահավետ համագործակցության զարգացման համար: Տիգրան Ավինյանը ներկայացրեց նաև Եվրասիական միության անդամակցության, Եվրամիության հետ GSP+ ռեժիմի  և Իրանի հետ սահմանին ազատ առևտրի գոտու շնորհիվ Հայաստանի տնտեսական առավելությունները՝ նշելով, որ մեր երկիրը կարող է պատուհան դառնալ Սինգապուրի համար դեպի այդ շուկաներ:

Առևտրատնտեսական կապերը խթանելու համար կարևորվեց համապատասխան իրավապայմանագրային բազայի ընդլայնումը:

Զրուցակիցները համակարծիք էին, որ կողմերի հարաբերություններում կա զգալի չօգտագործված ներուժ և պետք է ջանքեր ներդնել տարբեր բնագավառներում համագործակցության խորացման ուղղությամբ: Այս առումով ավագ պետնախարար Կոն ընդգծեց, որ Սինգապուրի և Հայաստանի կառավարությունների տեսլականները և տարբեր հարցերին լուծումներ տալու մոտեցումները իրար շատ նման են:

Հայ-սինգապուրյան փոխգործակցության համար որպես հեռանկարային ոլորտներ առանձնացվեցին բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաները, ավիացիոն հաղորդակցությունը, զբոսաշրջությունը, գիտակրթական համագործակցությունը: Նշվեց, որ հայկական կողմի համար հետաքրքիր է բլոքչեյնի և կրիպտոարժույթների ոլորտում սինգապուրյան կարգավորումների փորձը:

Նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց աշխատանքներ տանել հայկական և սինգապուրյան նորարարական  ընկերությունների միջև համագործակցության հարթակի ձևավորման, ինչպես նաև ավիացիոն կրթության և հանրային կառավարման ոլորտում փորձի փոխանակման մասին:

Կողմերը անդրադարձան նաև Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու գործընթացին: