Համագործակցության նոր էջ կենսաբազմազանության պահպանության ոլորտում. ՀՀ-ն և Նորվեգիան հուշագիր են ստորագրել

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը
Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակում կարևոր նախաձեռնություն ունեցանք․ համագործակցության հուշագիր ստորագրեցինք Նորվեգիայի շրջակա միջավայրի և կլիմայի նախարար Անդրեաս Էրիկսենի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը։
«Այս հուշագիրը նոր էջ է բացում Հայաստանի և Նորվեգիայի միջև հարաբերություններում, հատուկ ուշադրություն դարձնելով կենսաբազմազանության պահպանությանը։
Համագործակցությունը նախատեսում է տեղեկատվության և փորձի փոխանակում, մասնագետների և պաշտոնյաների փոխայցելություններ, ինչպես նաև համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների իրականացում։
Սա մեզ հնարավորություն կտա ավելի արդյունավետ իրականացնել կենսաբազմազանության պահպանության քաղաքականությունը, ներդնել Նորվեգիայի փորձը և համատեղ ուժերով առաջ մղել այն օրակարգերը, որոնք բխում են Կունմին-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակից։
Այս փաստաթուղթը ոչ միայն գործնական ծրագրերի հիմք է դնում, այլև խորացնում է մեր երկրների միջև բարեկամական և գործընկերային հարաբերությունները։
Հայաստանը բարձր է գնահատում Նորվեգիայի առաջնորդությունը կլիմայի փոփոխության դեմ պայքարում, անտառների և կենսաբազմազանության պահպանության ոլորտում, ինչպես նաև պլաստիկի աղտոտման դեմ գլոբալ գործընթացում ունեցած առանցքային դերը։
Վստահ եմ, որ մեր համատեղ քայլերը կնպաստեն ոչ միայն երկու երկրների ընդհանուր նպատակների իրականացմանը, այլև գլոբալ կայուն զարգացման մեծ գործընթացին»,- գրել է նախարարը։