Բաքուն Թուրքիայի ԶԼՄ-ներին մեղադրում է հակաադրբեջանական կեղծիքներ տարածելու մեջ

Լուրեր

20.08.2026 | 11:31
Կոնջորյանն` ընդդիմադիրներին հանձնաժողովի նախագահ ընտրելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 11:24
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Նիժնեկամսկի նավթավերամշակման գործարանի և Կուբանի նավթային տերմինալի վրա
20.08.2026 | 11:08
«Բարսելոնան» նվաճել է Գամպերի գավաթը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
20.08.2026 | 10:49
Ռումինիայում ԱԹՍ է ընկել Ուկրաինայի վրա ռուսական հարձակման ժամանակ
20.08.2026 | 10:33
5 հայ մարմնամարզիկներ ԵԱ-ի եզրափակիչում են
20.08.2026 | 10:28
Թրամփը հայտարարել է Իրանի դեմ լայնածավալ տնտեսական պատերազմի մասին
20.08.2026 | 10:17
COP17-ի կազմակերպչական կոմիտեն քննարկել է գագաթնաժողովի և ենթակառուցվածքների նախապատրաստումը
20.08.2026 | 10:15
Մեսին ԱԱ-2026-ից հետո առաջին գոլն է խփել MLS-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 10:05
Կիևին ռուսական զանգվածային հարվածի հետևանքով 12 զոհ և 33 վիրավոր կա
20.08.2026 | 10:00
ԱԺ-ում փակ գաղտնի քվեարկությամբ ընտրում են հանձնաժողովների նախագահներին. ՈՒՂԻՂ
20.08.2026 | 09:55
Բացառել եկեղեցին «հիբրիդային պայքարի հենակետ» դարձնելու փորձերը, ընտրել նոր կաթողիկոս. ՀՀ կառավարության ծրագիրը
20.08.2026 | 09:50
Ճամբարակի ճանապարհին «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել զինծառայողների․ մեկը մահացել է
20.08.2026 | 09:40
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
20.08.2026 | 09:29
Շանհայի կազմակերպությանն անդամակցության քայլեր, ԵՄ-ի հետ ինտեգրման խորացում. ինչ է խոստանում Փաշինյանի կառավարությունն առաջիկա 5 տարում
Բոլորը

«Ռուսական, իրանական, հայկական և արևմտյան լրատվամիջոցներին բնորոշ ապատեղեկատվության հոսքը, ցավոք, սկսում է հայտնվել նաև թուրքական լրատվամիջոցներում, ինչը խորը ափսոսանք է առաջացնում ադրբեջանական հասարակության մեջ»,- հայտարարել է Ադրբեջանի Մեդիա զարգացման գործակալության գործադիր տնօրենի տեղակալ Նաթիգ Մամեդլին՝ թուրքական լրատվամիջոցներում նկատվող բացասական միտման վերաբերյալ։

Նա նշել է, որ մի շարք օտարերկրյա լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում պարբերաբար նկատվում են Ադրբեջանի դեմ ուղղված ապատեղեկատվական արշավներ։

«Սեպտեմբերի 23-ին Ադրբեջանի Լրատվամիջոցների զարգացման գործակալությունը հայտարարություն է տարածել այս հարցի վերաբերյալ։ Մենք խորը ափսոսանք ենք հայտնում, որ թուրքական սոցիալական ցանցերում և առանձին լրատվամիջոցների կողմից, որոնք առանձնանում են Ադրբեջանի նկատմամբ կողմնակալ վերաբերմունքով, կեղծ լուրերը տարածվել են նաև մի շարք հեղինակավոր լրատվամիջոցների, այդ թվում՝ Hürriyet և Sabah թերթերի կողմից։ Ադրբեջանի մասին այս ապատեղեկատվությունը հրապարակվել է՝ հղում անելով կասկածելի աղբյուրների, որոնք չեն արտացոլում իրականությունը»,- հայտարարել է Մամեդլին։

Ըստ նրա՝ «եղբայրական երկրի» առաջատար մեդիա կառույցների այս մոտեցումը հակասում է 2021 թվականին ստորագրված «Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև մեդիայի ոլորտում ռազմավարական համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի համաձայն ստեղծված ադրբեջանա-թուրքական համատեղ մեդիա հարթակի էությանը։

«Մենք հույս ունենք, որ մեր եղբայրական երկրի լրատվամիջոցների և հաղորդակցության ոլորտում գործող համապատասխան պետական ​​մարմինները կիրականացնեն իրազեկման աշխատանքներ՝ թուրքական լրատվամիջոցներում Ադրբեջանի մասին ապատեղեկատվության աճող հոսքը կանխելու համար»,- նշել է Նաթիգ Մամեդլին։

Ադրբեջանի լրատվամիջոցների զարգացման գործակալությունը (Medianın İnkişafı Agentliyi) պետական կառույց է, որն իրականացնում է Ադրբեջանում լրատվամիջոցների զարգացման ոլորտում քաղաքականություն։ Այն ստեղծվել է 2021 թվականի հունվարի 12-ին, Ադրբեջանի նախագահին առընթեր զանգվածային լրատվամիջոցների զարգացման աջակցության պետական ​​հիմնադրամի  բազայի հիման վրա:

Հավելենք, որ օրերս թուրքական Yeniakit-ը և մի շարք այլ լրատվամիջոցներ հայտնել էին, որ Ադրբեջանը հայտարարել է, թե կհրաժարվի 2026 թվականի «Եվրատեսիլ» երգի մրցույթին մասնակցությունից, եթե Իսրայելին արգելեն մասնակցել։ Ըստ թուրքական աղբյուրների՝ Ադրբեջանը հայտնել է, որ այդ դեպքում կբոյկոտի մրցույթը։ Այս տեղեկությունը բուռն քննարկում էր սոցցանցերի թուրքական տիրույթում։

Այս լուրերի տարածումից հետո ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցները գրել էին, որ թուրքական որոշ լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի