Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Սինգապուրից ժամանած պատվիրակության անդամներին

Լուրեր

14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:04
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 14-ի դրությամբ
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
Բոլորը

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Սինգապուրի առևտրի և արդյունաբերության ավագ պետնախարար Պու Կուն Կոյի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Մհեր Գրիգորյանը Սինգապուրի կրթության, տնտեսության, հանրային ոլորտի և մարդկային կապիտալի զարգացման առկա փորձը օրինակելի է համարել շատ երկրների համար և նշել, որ Հայաստանի և Սինգապուրի միջև միջպետական հարաբերությունների զարգացման մեծ ներուժ կա, որն այսօր ամբողջությամբ չի իրացվում:

Սինգապուրի առևտրի և արդյունաբերության ավագ պետնախարարը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Հայաստանի հարուստ մշակույթն ու հյուրընկալությունը կարևոր հիմք են զբոսաշրջության զարգացման համար: Պու Կուն Կոն դրվատանքով է խոսել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայ երիտասարդների հետաքրքիր գաղափարների մասին և ակնկալել համագործակցություն նաև թվայնացման օրակարգի շրջանակում: Սինգապուրի ավագ պետնախարարը պատրաստակամություն է հայտնել հայ գործընկերների հետ կիսվելու իրենց երկրում տարբեր ոլորտներում առկա հաջողված փորձով:

Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք ընդգծել են Հայաստանի և Սինգապուրի միջև համագործակցությունը ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ ձևաչափերում երկու ժողովուրդների միջև ձևավորված ջերմ հարաբերությունների մակարդակին բարձրացնելու անհրաժեշտությունը: Մհեր Գրիգորյանը և Պու Կուն Կոն կարևորել են առաջիկայում ԵՏՄ երկրների և Սինգապուրի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքումը և դա համարել ևս մեկ խթան հայ-սինգապուրյան երկկողմ հարաբերությունների ընդլայնման համար: Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը պատրաստակամություն է հայտնել լիարժեք աջակցություն ցուցաբերել համաձայնագրի կնքման և դրա հետագա կիրարկման գործընթացում: