Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները մասնակցել են Մարկո Ռուբիոյի կազմակերպած միջոցառմանը

Լուրեր

25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
25.08.2026 | 20:00
«Թուրքական ռազմաբազա Գյումրիո՞ւմ»․ կեղծ տեսանյութի տարածման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:59
Պայմանագրային զինծառայող է մահացել, ըստ ՊՆ-ի՝ դեպքը տեղի է ունեցել ոչ զորամասում
25.08.2026 | 19:44
Ադրբեջանը կուլիսներում աշխատում է Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը մեղմելու ուղղությամբ․ իսրայելական աղբյուրներ
25.08.2026 | 19:34
Աննա Գրիգորյանը պատասխանեց Փաշինյանի հայտարարություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:18
Հազար հատ քյաբաբ քիչ բաժանեիք, մենք 55+ էլ կունենայինք․ Հարությունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:05
Առաջարկեցի այսօր նիստը ես նախագահեմ, դրական պատասխան չստացա. Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 18:51
Թրամփը հայտարարել է, որ Իրանը բախվում է «էպիկական մասշտաբների մարդասիրական ճգնաժամի»
25.08.2026 | 18:42
Մտածում եք, որ հանցագործ թիմակից կարող ենք ունենալ ու թիմով պաշտպանե՞նք․ Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 18:28
Լայպցիգի օդանավակայանի մոտակա դաշտում ևս մեկ ԱԹՍ է հայտնաբերվել․ Մերցը մեկնաբանել է միջադեպը
25.08.2026 | 18:19
Իդրամի և IDBank-ի աջակցությամբ կայացավ «ՎՄՀ Վանաձորի կիսամարաթոն 2026»-ը
25.08.2026 | 18:10
Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտե է կանչվել // ԵՄ-ն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 18:02
Մաքս Ֆերստապենը դարձել Ֆորմուլա-1-ի ամենաբարձր վարձատրվող արշավորդը
25.08.2026 | 17:57
Գյումրիում մեքենա է պայթել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 17:53
Ուկրաինան Patriot-ների համար սահմանափակ թվով հրթիռներ է ստացել․ Զելենսկի
Բոլորը

Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից  կազմակերպված միջոցառմանը։

ԱՄՆ Պետքարտուղարության հաղորդմամբ՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն 2025 թվականի տրանսատլանտյան ընթրիքը հյուրընկալել է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի, Եվրոպական Միության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի, ինչպես նաև Հայաստանի, Ադրբեջանի, Շվեյցարիայի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ։

ԱՄՆ պետքարտուղարը նշել է տրանսատլանտյան գործընկերության կարևորությունը խաղաղության պահպանման և բարգավաճման հասնելու համար, ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պատմական հանձնառությունը՝ ավելացնելու պաշտպանական ծախսերը՝ զսպման միջոցները  ուժեղացնելու, և Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը դադարեցնելու համար շարունակական դիվանագիտական ​​​​ներգրավվածության կարևորությունը։

Ռուբիոն նաև ընդգծել է «Չինաստանի վնասակար ազդեցությանը դիմակայելու, Մերձավոր Արևելքում կայունության հասնելու համար համատեղ համագործակցության կարևորությունը, այդ թվում՝ ապահովելու միջոցով, որ Իրանը երբեք չմշակի կամ ձեռք բերի միջուկային զենք, և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նվաճումը Հայաստանին ու Ադրբեջանին երկարատև խաղաղության ճանապարհին ուղղորդելու գործում»։

Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև միջոցառումից լուսանկարներ է հրապարակել, որից կարելի է ենթադրել, որ Մարկո Ռուբիոն զրույց է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի