Հայաստան–Իրան համագործակցությունը կխորանա. Գալյանն ու իրանցի գործընկերը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Լուրեր

06.08.2026 | 14:08
Ադրբեջանն ու Ղազախստանն ավարտել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը
06.08.2026 | 14:00
Հարցազրույց չեմ տալիս, ցտեսություն. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:54
Պայթյուն՝ բենզալցակայաններից մեկում
06.08.2026 | 13:48
ՔՊ-ն Վարդևանյանի ընտրության հարցով փակ նիստ է անցկացնում
06.08.2026 | 13:46
Իրանի նախագահը հայտարարել է, որ գերագույն առաջնորդի հետ կապ հաստատելը «շատ դժվար է»
06.08.2026 | 13:38
Արամ Վարդևանյանը Էդգար Ղազարյանի փոխարեն ներողություն խնդրելու պատրաստակամություն հայտնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:30
Խաղացողը փողոցում կանգնեցրել է ինձ, ասել՝ «մի բան արեք, փրկեք ինձ էս պրոբլեմից»․ Փաշինյան.
06.08.2026 | 13:23
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն
06.08.2026 | 13:14
Դատող կողմի համար տապալված դատավարություն է․ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բաքվի բանտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:11
Մեսիի դուբլը հաղթանակ է բերել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:07
Մարիա Կարապետյանը Գառնիկ Դավթյանի և ադրբեջանցիների համատեղ լուսանկարները կհրապարակի՞. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:00
ՀԷՑ-ը դառնալու է պետական սեփականություն և հանձնվելու հավատարմագրային կառավարման. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:56
Բաքվի վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել հայ գերիների շինծու գործերով դատավճիռները
06.08.2026 | 12:51
Արամ Վարդևանյանը որոշել է՝ չի վերադառնալու փաստաբանական գործունեությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:45
Թուրքիայի ԱԽ-ն Էրդողանի գլխավորությամբ կքննարկի Հարավային Կովկասում իրավիճակը
Բոլորը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից՝ ընդգծելով, որ երկու երկրի նախարարությունների միջև տեխնիկական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել։

«Սրբուհի Գալյանը, ողջունելով նախարար Ամին Հոսեյն Ռահիմիին, շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար, բարձր գնահատելով ՀՀ և ԻԻՀ միջև մինչ այժմ իրականացված արդյունավետ համագործակցությունը։ Ամին Հոսեյն Ռահիմին շնորհալություն է հայտնել հրավերի համար և նշել, որ իր կողմից բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի արդեն իսկ առկա իրավապայմանագրային դաշտը լինի գործող և իրականացվի երկկողմ պայմանավորվածությամբ սահմանված անելիքները:

ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմին ընդգծել է երկու պետությունների արդարադատության նախարարությունների միջև համագործակցության խորացման կարևորությունը։

Հանդիպման շրջանակում կողմերը քննարկել են իրավական փոխօգնության ոլորտում առկա երկկողմ համագործակցության ընթացքում առաջացող խնդիրներին և դրանց լուծմանը, ինչպես նաև ՀՀ-ում պատիժը կրող դատապարտյալների փոխանցմանն առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել Պրոբացիայի շահառու հանդիսացող ԻԻՀ քաղաքացիներին առնչվող հարցերին ու առկա խնդիրներին:
Արդարադատության ոլորտից զատ նախարարներն անդրադարձել են նաև զբոսաշրջության ոլորտին և իրանցի գործարարների կողմից ներդրումային ոլորտին ու հիմնական խնդիրներին: Նախարարն անդրադարձել է նաև սնանկության ոլորտին և նշել է, որ ներկայում աշխատանքներ են իրականացվում օրենսդրական դաշտի կարգավորման ուղղությամբ:

ԻԻՀ արդարադատության նախարարը նշել է, որ աջակցում են Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ընթացող խաղաղության գործընթացին:

Նախարարները ստորագրել են նաև «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարարության միջև տեխնիկական համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր, որը կնպաստի երկու երկրների միջև այս ոլորտում համագործակցության խորացմանը։

Հանդիպման ավարտին Սրբուհի Գալյանը պաշտոնական հրավեր է ստացել ԻԻՀ Ամին Հոսեյն Ռահիմիից՝ այցելելու Թեհրան»,- ասված է հաղորդագրությունում: