Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հետ կապված հարցեր
Քաղաքականություն
24.09.2025 | 20:32
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի էներգետիկ ոլորտի ռազմավարական զարգացումները։ Հատուկ ուշադրություն է դարձվել նոր ատոմային էներգաբլոկի կառուցման առաջարկներին, դրանց տեխնիկական, ֆինանսական և անվտանգային ասպեկտներին։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։
Խորհրդակցության մասնակիցները ներկայացրել են տարբեր գործընկերների և միջազգային կազմակերպությունների հետ հնարավոր համագործակցության տարբերակները՝ ֆինանսավորման մոդելների, տեխնոլոգիական լուծումների և ժամկետների վերաբերյալ։
Վարչապետը կարևորել է ներկայացված ուղղություններով շարունակական աշխատանքը՝ հաշվի առնելով այսօր ներկայացված առաջարկություններն ու դիտարկումները: