Միրզոյանը և Բարոն քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների խորացմանն ուղղված նախաձեռնությունները
Քաղաքականություն
24.09.2025 | 20:01
ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
«Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների խորացմանն ուղղված նախաձեռնությունները՝ երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության զարգացման տեսլականին ու արտահայտված քաղաքական կամքին համահունչ:
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ, ինչպես նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի:
Անդրադառնալով տարածաշրջանային հարցերի՝ նախարար Միրզոյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին և տարածաշրջանային խաղաղության ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին»,- ասված է հաղորդագրությունում: