Թուրքիան կարող է հրաժարվել ԱՄՆ-ի հետ F-16-երի բազմամիլիարդանոց գործարքից՝ ռեակտիվ շարժիչներ ձեռք բերելու օգտին․ MEE

Լուրեր

06.08.2026 | 16:27
Ադրբեջանը պատրաստ է գազ մատակարարել Ուկրաինային․ կողմերը ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցեր են քննարկել
06.08.2026 | 16:20
«Արարատ-Արմենիան» հետաքրքրված է Վահան Բիչախչյանի ծառայություններով. աղբյուր
06.08.2026 | 16:14
Արամ Վարդևանյանը ներողություն խնդրեց Էդգար Ղազարյանի խոսքերի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 16:11
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել ռուսական բանկերի, այդ թվում՝ «Օզոն Բանկի» նկատմամբ
06.08.2026 | 16:04
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:57
Սամվել Կարապետյանը դատական նիստի ժամանակ հետևում է ԱԺ նիստին
06.08.2026 | 15:43
Հայ եկեղեցու առաջնորդը կկանգնի դատարանի առաջ՝ կառավարության հետ խորացող հակամարտության ֆոնին․ Reuters-ի անդրադարձը
06.08.2026 | 15:39
Նոր քրեական գործ՝ Ծառուկյանի ու Առուստամյանի նկատմամբ․ ըստ ՔԿ-ի, 2,5 մլն դոլարի գույք է հափշտակվել
06.08.2026 | 15:35
Սալահը դարձել է Թուրքիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. ավելի շատ աշխատավարձ, քան «Լիվերպուլում»
06.08.2026 | 15:27
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:24
Ռուսաստանը թույլատրել է ցածրորակ վառելիքի վաճառքը մինչև 2027 թվականը
06.08.2026 | 15:16
Պիտի կարողանան ՀԷՑ-ը խլել, որ հանձնեն. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 15:09
Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը բավարարվել է
06.08.2026 | 15:00
Երկու օրով կփակվի Խանջյան փողոցի մի հատվածը
06.08.2026 | 14:51
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը զինամթերքի «հսկայական պաշարներ» ունի՝ դրանց սպառվելու մասին հաղորդումների ֆոնին
Բոլորը

Թուրքիան քննարկում է ԱՄՆ-ի հետ իր բազմամիլիարդանոց զենքի գործարքի փոփոխման հնարավորությունը, որպեսզի ձեռք բերի ռեակտիվ շարժիչներ՝ F-16 ռազմական ինքնաթիռների և հրթիռների փոխարեն, նպատակ ունենալով արագացնել իր հինգերորդ սերնդի Kaan կործանիչի մշակումը։ Այս մասին Middle East Eye-ին (MEE) հայտնել են խնդրին ծանոթ աղբյուրները, գրում է Turkiye today-ը։

Հնարավոր փոփոխությունը տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է հինգշաբթի  Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը, որտեղ, ինչպես սպասվում է, կքննարկվի այդ հարցը։

Անկարան նախկինում կրճատել էր 2024 թվականի իր F-16 գնման ծրագիրը՝ հրաժարվելով 79 արդիականացման հավաքածուից և փոխարենը պարտավորվելով գնել 40 F-16 Viper՝ դրանց հետ կապված զինամթերքով, գործարքի արժեքը 23 միլիարդ դոլարից կրճատելով մինչև 7 միլիարդ դոլար։ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը անցյալ տարվա նոյեմբերին հաստատել էր, որ Անկարան արդեն կատարել է 1,4 միլիարդ դոլարի կանխավճար F-16-ների համար։

Այնուամենայնիվ, Թուրքիայի պաշտպանության ոլորտի ղեկավարությունը շարունակում է պառակտված մնալ այն հարցում, թե ինչպես լավագույնս փոխարինել երկրի հնացող կործանիչների նավատորմը՝ 2019 թվականին F-35 ծրագրից բացառվելուց հետո՝ ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգեր ձեռք բերելու պատճառով։

«F-16-ների վրա միլիարդներ ծախսելու փոխարեն՝ Անկարայում ոմանք պնդում են, որ միջոցները կարող են վերաուղղվել Kaan-ի հետ համատեղելի F-16 շարժիչներ գնելուն»,- ասել է իրավիճակին ծանոթ աղբյուրներից մեկը։

Առաջին Kaan ինքնաթիռը կհզորացվի General Electric F110 շարժիչներով։ Թուրքական կոնսորցիումը նպատակ ունի առաջին Kaan ինքնաթիռները մատակարարել մինչև 2028 թվականի վերջ, սակայն շատ վերլուծաբաններ կարծում են, որ մատակարարումները կլինեն 2030 թվականին մոտ։

Որոշ թուրք պաշտոնյաներ մտահոգված են ԱՄՆ-ի կողմից F-16-ների մատակարարումից առաջացող սահմանափակումներով, քանի որ Վաշինգտոնը կարող է արգելել Անկարային ինտեգրել տեղական արտադրության բեռները։

Որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ պնդում են F-16-ների գնման պլանավորված ծրագրի լիակատար հրաժարման հարցում՝ առաջնահերթություն տալով տեղական արտադրության Kaan կործանիչների ծրագրում ներդրումներին և նախապատրաստվելով F-35 ծրագրին հնարավոր վերադարձին։

Թուրքիայի համար սկզբնապես կառուցված վեց F-35-ները դեռևս պահեստում են և կարող են արագ տեղափոխվել, եթե Անկարան կրկին ընդունվի ծրագիր։ Գյուլերը հայտարարել է, որ Թուրքիայի վերջնական նպատակը 40 F-35 ձեռք բերելն է։

Վաշինգտոնում գտնվող աղբյուրը MEE-ին հայտնել է՝ Պենտագոնը պնդել է, որ չի վերսկսի F-35-ի վերաբերյալ քննարկումները՝ մինչև F-16-ի վերաբերյալ համաձայնագրի վերջնական հաստատումը։

MEE-ի հետ զրույցում աղբյուրը նշել է, որ քիչ հավանական է, որ ԱՄՆ-ը համաձայնի F-16-երի փոխարեն ռեակտիվ շարժիչներ վաճառել, քանի որ դա կնքված գործարք էր։ F-16-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու՝ Թուրքիայի փոփոխվող պահանջները մտահոգություններ են առաջացրել ԱՄՆ վարչակազմի շրջանում։

Անկարայի հնարավոր վերադարձը F-35 ծրագրին ռազմավարական նշանակություն ունի արևելյան Միջերկրական ծովում, որտեղ Հունաստանը պատրաստվում է ստանալ իր առաջին F-35-ները 2028 թվականին, մինչդեռ Թուրքիայի F-16 նավատորմը շարունակում է հնանալ։

Տարածաշրջանային դերակատարները, այդ թվում՝ Իսրայելը և Հունաստանը, լոբբինգ են անում Վաշինգտոնում՝ վաճառքին խոչընդոտելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի