Հայաստանը և Ֆրանսիան կհամագործակցեն Ֆրանկոֆոնիայի խաղերը բարձր մակարդակով անցկացնելու գործում

Լուրեր

20.08.2026 | 12:34
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
20.08.2026 | 12:34
Օլիմպավանում, ըստ ՊԵԿ-ի, հարկային խոշոր խախտումներ են արձանագրվել․ շուրջ 2 մլրդ դրամի վնաս է պատճառվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 12:29
Ցինցինատի. Արինա Սաբալենկան անակնկալ պարտություն է կրել ռեկորդ սահմանելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 12:27
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
20.08.2026 | 12:19
ԱՄՆ-ը Հորմուզի նեղուցում գաղտնի երթուղի է ստեղծել, որի միջոցով միլիոնավոր բարել նավթ է տեղափոխվում․ Axios
20.08.2026 | 12:10
Վրաերթից զինծառայող է մահացել // Կառավարության ծրագրում Կաթողիկոսին հեռացնելու կետ կա․ ԼՈՒՐԵՐ
20.08.2026 | 12:06
Եթե չընտրեն մեր թեկնածուներին, ունենք մեր մարտավարությունը. Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 12:04
«Ռեդ Բուլը» երկարաձգել է Մաքս Ֆերստապենի հետ պայմանագիրը
20.08.2026 | 12:00
ՀՀ-ն թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք Չորրորդ հանրապետություն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 11:55
Հույս ունեմ, որ չեմ ընտրվելու հանձնաժողովի նախագահ. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 11:49
ՔՊ-ն որոշել է Արեգա Հովսեփյանին և Հայկ Ֆարմանյանին չընտրել հանձնաժողովի նախագահներ
20.08.2026 | 11:48
Եթե Լիլիթ Գալստյանին չընտրեն, թեկնածուին չենք փոխի. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 11:41
Ռուբեն Ռուբինյանը վիրահատվել է, քվեարկությանը չի մասնակցի. Վահագն Ալեքսանյանը մանրամասներ հայտնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 11:31
Կոնջորյանն` ընդդիմադիրներին հանձնաժողովի նախագահ ընտրելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 11:24
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Նիժնեկամսկի նավթավերամշակման գործարանի և Կուբանի նավթային տերմինալի վրա
Բոլորը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խմբի անդամների հետ՝ Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի միջգերատեսչական պատվիրակ Պիեր-Անտուան Մոլինայի գլխավորությամբ:

Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս հանդիպմամբ տրվել է Ֆրանսիա–Հայաստան փոխանակումների մեկնարկը՝ Փարիզ 2024-ի Խաղերի և Միջազգային մեծ սպորտային միջոցառումների (GESI) փորձը ներկայացնելու ուղղությամբ: Ֆրանսիական կողմի փորձը հաշվի է առնվելու Հայաստանում 2027 թվականին կայանալիք Ֆրանկոֆոնիայի խաղերի կազմակերպման և անցկացման գործընթացում:

«Արայիկ Հարությունյանը նշել է, որ այդ փորձը մեծ նշանակություն կունենա հայկական կողմի համար՝ հետագա աշխատանքները բարձր մակարդակով իրականացնելու գործում:

Պիեր-Անտուան Մոլինան ընդգծել է, որ իրենք պատրաստ են կիսվել տեխնիկական և գործնական կարողություններով՝ ցուցաբերելով անհրաժեշտ օժանդակություն հայ գործընկերներին:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանում խաղերի կազմակերպման նպատակով մինչ այժմ իրականացված աշխատանքներին և հետագա քայլերին»,- ասված է հաղորդագրության մեջ: