Սևանի հարցն ինձ համար Ղարաբաղի հարցի նման է․ Ամուլսարի նախագիծը կաշխատի, եթե պարզվի՝ վտանգ չկա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:57
«Քաղբանտարկյալների ազատ արձակումը պետք է Բաքվի հետ գործընկերության պայման լինի»․ ԱՄՆ սենատորները դիմել են Թրամփի վարչակազմին
28.09.2026 | 19:44
«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպք
28.09.2026 | 19:30
Ադրբեջանում հարցնում են՝ Ռամիլ Սաֆարովը կարո՞ղ է անցնել Թրամփի ուղիով․ որոշում կայացնողը հայ մաքսավորն է լինելու․ Դիանա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:24
«Ոչ բոլորը կդառնան Մասկ ու Ջոբս, բայց գիտաֆանտաստիկ գրականությունը Հայաստանում կզարգանա»․ Գևորգ Տեր-Գաբրիելյան
28.09.2026 | 19:10
Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա
28.09.2026 | 19:00
Հարկադրված աշխատել է, որ մարի մահացած հոր պարտքը. անչափահասի թրաֆիքինգի գործը դատարանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 18:47
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ «թշնամու ուժերը շուտով դուրս կմղվեն Արաբական ծովից»
28.09.2026 | 18:46
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
Բոլորը

«Ալավերդու պղնձաձուլական կոմբինատում բնապահպանական տեսչությունն իրականացրել է ստուգումներ, որոնց արդյունքում պարզվել է, որ արտանետումները սահմանված չափը 11 անգամ գերազանցում են։ Հիմա մեզ ասում են՝ փակե՞լ եք գործարանը։ Ես կրկնում եմ՝ մենք կողմ ենք, որ այդ գործարանը աշխատի, սակայն վիճակագրություն կա, քաղցկեղի խնդիր կա»,- Ազգային ժողովում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ խնդիրներ կան նաև Ամուլսարում, ուստի Կառավարությունը փորձում է անել այնպես, որ այս հանքը չկրկնի Թեղուտի ճակատագիրը։

«Թեղուտում 380 մլն դոլարի վարկի մասին է խոսքը, և այն տվող բանկը փաստորեն, կանգնել է խնդրի առաջ, որովհետև, ոչ ոք չի փակում այդ վարկը։ Ամուլսարի շուրջ ստեղծված հարցն, այո՛, նեգատիվ ֆոն է ստեղծում, բայց Սևանի հարցը Ղարաբաղի հարցի նման է ինձ համար։ Եթե պարզվի, որ Սևանի համար Ամուլասարի շահագործումը վտանգավոր է, այդ հանքը չի աշխատի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարը նշեց նաև, որ թեև հնչում են քննադատություններ, որ իրենց գործունեության արդյունքում տնտեսության աճի տեմպերը դանդաղել են, սակայն ինքը պնդում է, որ իրականացվել և իրականացվում են ներդրումային լուրջ ծրագրեր, որոնց արդյունքում կստեղծվեն նոր աշխատատեղեր։

 

Մանրամասները՝ տեսանյութում։