ՌԴ-ում զորակոչ կլինի օրացուցային ամբողջ տարվա ընթացքում․ Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծը

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Պետդումայի պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունել են օրինագիծ, որը նախատեսում է քաղաքացիների  զինվորական ծառայության զորակոչ օրացուցային ամբողջ տարվա ընթացքում՝ հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը, գրում է Meduza-ն։

Փաստաթղթի համաձայն՝ այդ ժամանակահատվածում զինվորական կոմիսարիատները կկարողանան կազմակերպել զորակոչիկների բժշկական զննումներ, անցկացնել հոգեբանական ստուգումներ և  զորակոչային հանձնաժողովների նիստեր։

Այնուամենայնիվ, ինչպես նախկինում, զորակոչիկները կուղարկվեն իրենց ծառայության վայրեր տարեկան երկու անգամ՝ ապրիլի 1-ից մինչև հուլիսի 15-ը և հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը։

Օրինագիծը սահմանում է, որ զորակոչիկներին ծանուցագրեր կուղարկվեն ամբողջ տարվա ընթացքում՝ անկախ ամսից: Նախաձեռնությունը նպատակ ունի «թեթևացնել զինվորական կոմիսարիատների բեռը, որոնք կգործեն բնականոն և սահուն ամբողջ տարվա ընթացքում, այլ ոչ թե տարեկան ընդամենը երեք ամիս։ Այս մասին ասել է օրինագծի հեղինակ և Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կարտապոլովը։

Փաստաթղթում նաև նշվում է, որ զորակոչիկները, որոնք որևէ պատճառով չեն ստացել ծանուցում, պետք է ներկայանան զինվորական կոմիսարիատ՝ իրենց տվյալների ստուգման համար՝ զինվորական ծառայության հաջորդ շրջանի մեկնարկից հետո երկու շաբաթվա ընթացքում:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի