«Հայերի նպատակը իրենց ամոթալի բծերը թուրք ազգին վերագրելն է». Յըլդըրըմը՝ Ցեղասպանության մասին

Լուրեր

17.03.2026 | 13:10
«Արմենիա» ԲԿ-ի բժշկուհին մեղադրվում է ազգականին երիկամի ապօրինի վաճառքին օժանդակելու համար․ ՔԿ
17.03.2026 | 13:00
Քոչարյանը պետք է պատասխան տա, որ ինքը հարստացավ, ՀՀ-ն դարձավ թշվառ երկիր. Սինանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.03.2026 | 12:53
Անչելոտին հրապարակել է Բրազիլիայի հավաքականի կազմը և հայտնել Նեյմարի բացակայության պատճառը
17.03.2026 | 12:47
Իսրայելն ավիահարվածով թիրախավորել է Ալի Լարիջանիին. նրա ճակատագիրն անհայտ է
17.03.2026 | 12:40
Անհրաժեշտ է խրախուսել ստեղծարար մտածողությունը և նախաձեռնողականությունը հանրային կառավարման համակարգում. ՀՀ նախագահ
17.03.2026 | 12:32
Եվրոպական առաջնորդները զգուշացրել են Իսրայելին՝ Լիբանան ցամաքային ներխուժումը պետք է կանխվի
17.03.2026 | 12:29
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հանրային ոլորտի նորարարության 3-րդ համաժողովին. ՈՒՂԻՂ
17.03.2026 | 12:19
Թրամփը հայտարարել է, որ Իրանի պատերազմը «շուտով կավարտվի»
17.03.2026 | 12:10
Արարատ Միրզոյանն Օման է մեկնում // ԵՄ-ն արագ արձագանքման թիմ կուղարկի Հայաստան․ ԼՈՒՐԵՐ
17.03.2026 | 12:02
Նավթի գները նվազել են
17.03.2026 | 11:53
Պապիկյանը ԿԿՀ է ներկայացրել Իրանի ՊՆ զոհված նախարարից ստացած նվերը
17.03.2026 | 11:52
Զարեհ Սինանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
17.03.2026 | 11:46
Ձեր միջոցո՞վ է Փաշինյանը Գզոյանին դիմում գրելու ցուցում տվել. Ժաննա Անդրեասյանի մեկնաբանությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.03.2026 | 11:42
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածի հետևանքով 400 զոհի մասին
17.03.2026 | 11:34
Հայաստանի Պրեմիեր լիգա․ Առաջատարի հաղթանակը, լավագույն ռմբարկուի դուբլն ու տուրի տեսաամփոփումը
Բոլորը

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Բինալի Յըլդըրըմը Կարսում, Կովկաս համալսարանի 2018-2019 ուստարվա բացման միջոցառմանը հանդես է եկել ելույթով, որի ընթացքում Հայաստանի վերաբերյալ հայտարարություններ է արել. փոխանցում է ermenihaber-ը:

Յըլդըրըմն իր ելույթում անդրադառնալով Հայոց ցեղապանության հարցին, կրկնել է թուրքական պաշտոնական թեզերը՝ հայտարարելով.

«Ցեղասպանության վերաբերյալ պնդումը ստոր պնդում է: Առանց այդ էլ ցեղասպանթյուն, էթնիկական զտում և նմանատիպ բարբարոսություն արտահայտող այլ տերմիններ մեզ բնորոշ չեն: Նրանց նպատակը իրենց ամոթալի բծերը թուրք ազգին վերագրելն է: Նրանց այս պնդումներին մեր պատասխանը հստակ է: Պատմությունը պատմաբանների ուսումնասիրության ոլորտն է, դա կարևոր հարց է: Պատմության ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները պետք է պատմաբանները քննարկեն ու գնահատեն: Ասել ենք, որ, եթե ցանկանում են, բոլորի առջև կբացենք մեր արխիվները, ցանկացողը թող գա նայի: Եթե ցանկանում են, թող պատվիրակություն կազմեն մեր պատմաբանների, մասնագետների հետ համատեղ աշխատեն»:
Յըլդըրըմը հերթական անգամ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապել է  ԼՂ հակամարտության հետ նշելով, որ  եթե Հայաստանը մտադիր է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել, ապա պետք է հրաժարվի Լեռնային Ղարաբաղից:

«Հայաստանը  ժամանակ առ ժամանակ հայտարարում է՝ «Ես ցանկանում եմ Թուրքիայի հետ հարաբերություն հաստատել, մեր հարաբաերությունները զարգացնել»:  Եթե իսկապես նման մտադրություն ունի, ուրեմն նախ և առաջ պետք է դուրս գա Լեռնային Ղարաբաղում իր բռնազավթած հողերից: Պետք է հնարավորություն ընձեռի օկուպացիայի զոհ դարձած մոտ 1 միլիոն ադրբեջանցու վերադառնալ իրենց հողերը: Հայաստանը Թուրքիայի վերաբերյալ իր պնդումներից պետք է հրաժարվի: Պետք է առանց որևէ պայմանի ընդունի իրողությունները»,- ասել է Թուրքիայի խորհրդարանի նախագահը: