Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու Մելիսա Ֆլեմինգն անդրադարձել են ապատեղեկատվության և ատելության խոսքի կտրուկ աճին

Լուրեր

15.02.2026 | 13:26
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15.02.2026 | 12:55
Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ
15.02.2026 | 12:38
Ալիևը Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան նկատմամբ նպատակաուղղված հարվածների համար
15.02.2026 | 12:20
Ամենակարևորն այն է, որ Երևանը մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ. Գալուզին
15.02.2026 | 12:11
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 243 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 379 քաղաքացու
15.02.2026 | 11:58
Գրիգոր Ներսիսյանն ազատվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնից
15.02.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
15.02.2026 | 11:26
ԱՄՆ բանակը պատրաստվում է Իրանի դեմ երկարատև գործողության․ Reuters
15.02.2026 | 11:10
Մեկ զանգ, արագ արձագանք․ գործարկվել է 112 միասնական հեռախոսահամարը
15.02.2026 | 10:52
Եվրոպական 5 երկրներ ՌԴ-ին մեղադրել են Քիմիական զենքի կոնվենցիայի խախտման համար՝ Նավալնիի մահվան կապակցությամբ
15.02.2026 | 10:49
Ռոնալդուն վերադարձը խաղադաշտ նշել է գոլով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.02.2026 | 10:38
Վթարային ջրանջատում Կոտայքում
15.02.2026 | 10:13
Սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են․ Ճանապարհային դեպարտամնետ
14.02.2026 | 23:13
Ալիևը Ռուսաստանին մեղադրել է Կիևում Ադրբեջանի դեսպանատանը հարվածելու համար
14.02.2026 | 22:27
ՔԿ-ն անդրադարձել է կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն
Բոլորը

Նյու Յորքում՝ ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում, Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ գլոբալ հաղորդակցությունների հարցերով տեղակալ Մելիսա Ֆլեմինգի հետ:

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ներկայիս զգայուն աշխարհաքաղաքական միջավայրում ապատեղեկատվության և ատելության խոսքի կտրուկ աճի և դրանց տարածման նոր ու բազմազան ուղիների առնչությամբ: ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է միջազգային հանրության, մասնավորապես՝ ՄԱԿ-ի և ՄԱԿ մասնագիտացված կառույցների աջակցությունը՝ ուղղված թվային դիմադրողականության, մեդիագրագիտության և թվային պատասխանատվության ուղղությամբ համագործակցության խթանմանը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել կարողությունների զարգացման ոլորտում համագործակցության ընդլայնման հեռնկարներին: Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ներգրավվելու ժամանակակից տեղեկատվատական տեխնոլոգիաների և հանրային հաղորդակցության ոլորտներում փոխգործակցության խթանմանը և փորձի փոխանակմանն ուղղված նախաձեռնություններին: