Բենզինի շուկա կմտնեն նոր խաղացողներ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Բանակցություններ են տարվում օտարերկրյա ընկերությունների հետ, որոնք հետաքրքրված են «Միկա» ընկերության բենզալցակայաններով, այնպես որ մոտ ապագայում սպասվում է, որ այս ոլորտում շուկա կմտնեն նոր խաղացողներ։ Այս մասին Ազգային ժողովում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Կառավարության աշխատանքն ուղղված է բացառելու մենաշնորհների դեմ պայքարի ընթացքում սեփականությունների վերաբաշխումը։

«Բոլոր գործարարները պետք է իրենց ազատ զգան, Կառավարությունը որևէ մեկի համար խնդիր չի ստեղծում, ասում ենք՝ աշխատեք բացառապես օրենքի և օրինականության շրջանակում»,- ասաց Փաշինյանը:

Ազգային ժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանն էլ վարչապետի պաշտոնակատարի ուշադրությունը հրավիրեց գազի գնի իջեցման համար աշխատող աշխատանքային խմբի գործունեության վրա, ինչին ի պատասխան Փաշինյանը հիշեցրեց, որ այդ աշխատանքային խմբերը ձևավորվել են իր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում։

«Մենք պայմանավորվել ենք հասկանալ խնդիրը փաստարկների դաշտում և գնալ կոնկրետ լուծումների, փաստեր պետք է արձանագրենք, և դրանք քննարկենք մեր ռուս գործընկերների հետ»,- ասաց  Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։