Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Իրաքի նախագահ Աբդ ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդի հետ

Լուրեր

20.08.2026 | 12:29
Ցինցինատի. Արինա Սաբալենկան անակնկալ պարտություն է կրել ռեկորդ սահմանելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 12:27
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
20.08.2026 | 12:19
ԱՄՆ-ը Հորմուզի նեղուցում գաղտնի երթուղի է ստեղծել, որի միջոցով միլիոնավոր բարել նավթ է տեղափոխվում․ Axios
20.08.2026 | 12:10
Վրաերթից զինծառայող է մահացել // Կառավարության ծրագրում Կաթողիկոսին հեռացնելու կետ կա․ ԼՈՒՐԵՐ
20.08.2026 | 12:06
Եթե չընտրեն մեր թեկնածուներին, ունենք մեր մարտավարությունը. Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 12:04
«Ռեդ Բուլը» երկարաձգել է Մաքս Ֆերստապենի հետ պայմանագիրը
20.08.2026 | 12:00
ՀՀ-ն թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք Չորրորդ հանրապետություն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 11:55
Հույս ունեմ, որ չեմ ընտրվելու հանձնաժողովի նախագահ. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 11:49
ՔՊ-ն որոշել է Արեգա Հովսեփյանին և Հայկ Ֆարմանյանին չընտրել հանձնաժողովի նախագահներ
20.08.2026 | 11:48
Եթե Լիլիթ Գալստյանին չընտրեն, թեկնածուին չենք փոխի. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 11:41
Ռուբեն Ռուբինյանը վիրահատվել է, քվեարկությանը չի մասնակցի. Վահագն Ալեքսանյանը մանրամասներ հայտնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 11:31
Կոնջորյանն` ընդդիմադիրներին հանձնաժողովի նախագահ ընտրելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 11:24
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Նիժնեկամսկի նավթավերամշակման գործարանի և Կուբանի նավթային տերմինալի վրա
20.08.2026 | 11:08
«Բարսելոնան» նվաճել է Գամպերի գավաթը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Նյու Յորք կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդի հետ։

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իրաք երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող մի շարք հարցեր։

«Երկուստեք ընդգծվել է հայ-իրաքյան հարաբերությունների դինամիկ զարգացման և փոխադարձ շահագրգռվածության հիման վրա կառուցվող քաղաքական երկխոսության ու գործնական համագործակցության խորացման անհրաժեշտությունը։

Կողմերը կարևորել են երկկողմ տնտեսական փոխգործակցության ընդլայնումը՝ հատկապես առևտրի, ներդրումների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։ Այս համատեքստում ընդգծվել է Երևան-Բաղդադ ուղիղ թռիչքների ներդրման անհրաժեշտությունը՝ որպես քաղաքական, տնտեսական և զբոսաշրջային կապերի խթանման կարևոր գործիք»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ զրուցակիցները երկուստեք դրական են գնահատել վերջերս կայացած հայ-իրաքյան գործարար համաժողովի անցկացումը և շեշտել նման նախաձեռնությունների շարունակական խթանման կարևորությունը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումների և ընդհանուր իրադրության վերաբերյալ: Մասնավորապես առանձնահատուկ շեշտվել է սույն թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո ստեղծված իրադրության պայմաններում տևական ու կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ տարվող աշխատանքների, այս համատեքստում «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրականացման հեռանկարների ու տարածաշրջանային փոխշահավետության առկա ներուժի կյանքի կոչման կարևորությունը:

Զրույցի ընթացքում նախագահները կարևորել են նաև կրթության ոլորտում երկու երկրների հետագա գործակցության զարգացումը, ինչի կապակցությամբ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանում՝ Գյումրիում Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոցի (Ecole hôtelière de Lausanne) մասնաճյուղի բացումը կարող է լավ հնարավորություն դառնալ նաև իրաքցի ուսանողների համար, ինչը կխթանի ուսանողների փոխանակման ծրագրերի ակտիվացումը: