Անկարայի քաղաքապետարանում ձերբակալություններ են տեղի ունեցել

Լուրեր

21.06.2026 | 20:23
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին․ Հայհիդրոմետ
21.06.2026 | 20:00
Մեծ բերքը՝ Եվրոպայի ճամփին, փոքրը՝ աղբամանում․ արտահանման ճգնաժամի ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
21.06.2026 | 19:48
Թրամփը հայտարարել է, որ Քիր Սթարմերը հրաժարական կտա Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
21.06.2026 | 19:02
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
21.06.2026 | 18:04
Սթարմերը կարող է հունիսի 22-ին հայտարարել իր հրաժարականի մասին․ ԶԼՄ-ներ
21.06.2026 | 17:14
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
21.06.2026 | 16:29
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
21.06.2026 | 15:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
21.06.2026 | 14:57
Նուրբ ժպիտով՝ տրոլեյբուսի ղեկին. 23-ամյա Իվետան կարծրատիպեր է կոտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 14:12
Ղրիմում բենզինի վաճառքն ամբողջությամբ դադարեցվել է
21.06.2026 | 13:46
Ինչո՞ւ է հնարավոր չէ կարկուտը ճշգրիտ կանխատեսել․ պարզաբանում է Լևոն Ազիզյանը
21.06.2026 | 13:31
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Հայհիդրոմետ
21.06.2026 | 12:51
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
21.06.2026 | 12:38
Ահազանգ է ստացվել, որ 5 քաղաքացի Գառնիում անցել են գետը և չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ
21.06.2026 | 12:23
Ծանրամարտի ազգային հավաքականը նոր մրցումային հագուստ ունի
Բոլորը

Անկարայի քաղաքապետարանում 2021-2024 թվականներին համերգների ծախսերի հետ կապված կոռուպցիոն հետաքննության շրջանակում այսօր առավոտյան 13 մարդ է ձերբակալվել, գրում է Bianet-ը։

Անկարայի Գլխավոր դատախազության տվյալներով՝ հետաքննությունը սկսվել է քաղաքապետարանի մշակութային միջոցառումների ծրագրի ընթացքում համերգներ կազմակերպելու համար պետական ​​միջոցների չարաշահման վերաբերյալ բացահայտումներից հետո՝ հղում անելով ՆԳՆ տեսուչների, ֆինանսական ոստիկանության և Հաշվիչ դատարանի զեկույցներին։ Նշվում է, որ 32 համերգային միջոցառումների ընթացքում պետական ​​միջոցներից կորել է շուրջ 154 միլիոն լիրա (մոտ 3,7 միլիոն դոլար)։

Հետաքննությունը նաև պաշտոնեական դիրքի չարաշահման և մրցույթների կեղծման մեղադրանքներ է ներառում։ Ձերբակալվածներից յոթը քաղաքապետարանի մշակութային միջոցառումների վարչության նախկին պաշտոնյաներ են, երկուսը՝ գործող պաշտոնյաներ, իսկ չորսը՝ մասնավոր միջոցառումների կազմակերպման ընկերությունների սեփականատերեր։

Այսօրվա իրադարձություններին արձագանքելով՝ Անկարայի քաղաքապետ, գլխավոր ընդդիմադիր  Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ Մանսուր Յավաշն ասել է, որ ներքին ստուգումները համերգների վերաբերյալ որևէ խախտում չեն հայտնաբերել։ Ըստ նրա՝ երբ անցյալ տարի առաջին մեղադրանքներ են ի հայտ եկել, քաղաքապետարանն աշխատանքից ազատել է ներգրավված պաշտոնյաներին և ներքին ստուգում սկսել։

«Մենք որևէ խախտում չենք հայտնաբերել։ Նրանցից գրեթե բոլորը նախորդ վարչակազմի աշխատակիցներ են։ Իմ պաշտոնավարման ընթացքում միայն մեկ անձ է աշխատել, և ես նրան արդեն ազատել էի աշխատանքից»,- ասել է նա ընդդիմադիր Halk TV-ին ուղիղ եթերում։

Անդրադառնալով Անկարայի նախկին քաղաքապետ Մելիհ Գյոքչեքի՝ երեկ ուշ երեկոյան սոցիալական ցանցերում արված գրառմանը, Յավաշն ասել է. «Եթե նայենք Անկարայի ամենամեծ գողի գրառմանը, նրանք այս գործողությունն իրականացրել են այն բանից հետո, երբ անընդհատ ասել են՝ «ինչո՞ւ Անկարայի դեմ գործողություն չկա»»։

Գյոքչեքը հայտարարություն է տարածել, որում հերքել է իր պաշտոնի և գործողության միջև որևէ կապ։ Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) անդամ Գյոքչեքը մայրաքաղաքը կառավարել է 23 տարի՝ 1994-ից մինչև 2017 թվականը։ Նա հրաժարական է տվել իր պաշտոնավարման ժամկետի ավարտից երկու տարի առաջ՝ իր կուսակցության պահանջով։

Հավելենք, որ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​ կուսակցությունը (CHP), որը նաև վերահսկում է Անկարայի քաղաքապետարանը, մարտից ի վեր բախվում է կոռուպցիոն հետաքննությունների ալիքի: CHP-ի անդամ մի քանի քաղաքապետեր, այդ թվում՝ Ստամբուլի, Ադանայի և Անթալիայի, կասեցրել են պաշտոնավարումը, նրանք նախնական կալանքի տակ են։ Ընդհանուր առմամբ, քաղաքային և շրջանային համայնքներից ավելի քան 15 CHP-ական քաղաքապետեր հեռացվել են պաշտոններից։

CHP-ն քննադատել է հետաքննությունները՝ դրանք որակելով որպես քաղաքական։

Միմաժամանակ, CHP-ն դատական ​​​​հայցի է բախվել 2023 թվականի կուսակցության համագումարի կապակցությամբ, որտեղ կուսակցության առաջնորդը փոխվել էր 14 տարի անց։ Առաջադրվել են խախտումների, այդ թվում՝ ձայների գնման մեղադրանքներ, ինչի հետևանքով համագումարը և դրա արդյունքները կարող են անվավեր ճանաչվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի