ԱՄՆ նախագահի խորհրդականը Երևանում երկկողմ օրակարգի հարցեր կքննարկի
Քաղաքականություն
24.10.2018 | 11:58ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Հայաստան կայցելի հոկտեմբերի 25-ին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, տեղի ունեցած ճեպազրույցում հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Այցի ընթացքում նա կհանդիպի Հայաստանի վարչապետի, ԱԳ նախարարի և պաշտպանության նախարարի պաշտոնակատարների, ինչպես նաև Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի հետ: Կքննարկվեն երկկողմ օրակարգի հարցեր»,- հավելեց Աննա Նաղդալյանը:
Նշենք, որ տարածաշրջանային այցի շրջանակում Ջոն Բոլթոնն արդեն եղել է Ռուսաստանում:
Նա կլինի նաև Վրաստանում և Ադրբեջանում: